Դեպի վեր

Ինչպիսին պետք է լինի Փաշինյանի սրտի ՍԴ–ն

7or.am07/19/2019, 3:42

Ինչպիսին պետք է լինի Փաշինյանի սրտի ՍԴ–ն

Ինչպիսին պետք է լինի Փաշինյանի սրտի ՍԴ–ն

Փաստորեն, 15 ամիս, դեռ մի բան էլ` ավելի, «շուրջօրյա ռեժիմով» պետականության հիմքերը ցնցող Փաշինյանը մինչեւ հոգու խորքը ցնցվել է` կարդալով իր սրտի դատավոր` ՍԴ ինքնակոչ «նախագահ» Վահե Գրիգորյանի դիմում-բողոքը՝ անապատում բացված տեսիլքի պես անսպասելի մեր դռանը չոքած «սահմանադրական ճգնաժամի» մասին։

Խնդիրն այն չէ, իհարկե, որ ինքը` Փաշինյանը, գործնականում անընդմեջ խախտել եւ խախտում է Սահմանադրությունը` անթաքույց միջամտելով դատական իշխանության գործերին, ահաբեկելով դատավորներին, արգելափակել տալով դատարանների դռները։ Կամ` որ նույն Վահե Գրիգորյանն առանց ձեւականությունների թքում է Սահմանադրության եւ օրենքերի վրա` ինքն իրեն ՍԴ նախագահ կարգելով։

Բնա՛վ երբեք։ Փաշինյանն ընկնավորվել է նրանից, որ Սահմանադրությունը կապում է իր ձեռքերը` թույլ չի տալիս ուզած պահին լուծարել Սահմանադրական դատարանը եւ ստեղծել իրեն կից «ժողովրդի իշխանությունից բխող» սահմանադրական արդարադատության նոր մարմին. «2019թ. Սահմանադրական դատարան», որի որոշումները «վստահություն կներշնչեն հանրությանը»։

Հրայր Թովմասյանի գրած Սահմանադրությունն ԻՐԵՆ լրիվ ձեռք էր տալիս`Սերժ Սարգսյանի վրայով կարված «կոստյումի» մեջ հարմարավետ էր զգում, քանի դեռ մի գիշերում «թույն սահմանադրագետ» դարձած փաստաբան Վահեն չէր բացահայտել դարի «դավադրությունը». գլխի չէր գցել, որ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի հետ հանցավոր համաձայնությամբ մինչեւ 2035թ. «բուդկի պես սեփականաշնորհել է» Սահմանադրական դատարանը` անցումային դրույթներում «չարամտորեն» ամրագրել է, որ նախկինում ընտրված կամ նշանակված «հին» դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ նախորդ Սահանադրությամբ ամրագրված ժամկետների սպառվելը (ցմահ կամ մինչեւ 65 տարեկանը լրանալը), դո՞ւր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՞ ոչ։

Իսկ ժամանակը չի սպասում. սեղանին դրված է Ռոբերտ Քոչարյանին «ցմահ փակելու» ճակատագրական խնդիրը։ Եվ այնպես է ստացվել, որ Փաշինյանի ցանկությունը («հանրային պահանջը») քիչ է այդ հարցը մեկընդմիշտ «լուծելու» համար. Սահմանադրական դատարանն է որոշում` քրեական օրենսգրքի տխրահռչակ 300.1 հոդվածով նախագահին առաջադրված մեղադրանքը սահմանադրակա՞ն է, թե՞ հակասում է Սահմանադրությանը, անձեռնմխելիությա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր