Ճապոնացի ինժեներ Տակաշի Կաբուրագին 100 օրում փորձեց ստեղծել մարդու հասակի վազող ռոբոտ (180 սանտիմետր բարձրություն): Գյուտարարը Twitter-ում սկսեց մանրամասն խոսել ծրագրի առաջընթացի մասին. Կարճ տեսանյութերը, որոնք նա հասցրել է նկարել 50 օրվա ընթացքում, ինժեները վերածեց ռոբոտ ստեղծելու գործընթացում ձախողումների և առաջընթացի մասին տեսանյութի:
Նախատեսվածի համաձայն, Կաբուրգիի ռոբոտը պետք է վազել կարողանա, բայց պարտադիր չէ, որ կանգնի: Ռոբոտի հասակը պետք է համապատասխանի ինժեների հասակին՝ 179 սմ, բայց սա պայմանական ցուցանիշ է, քանի որ ռոբոտը, ամենայն հավանականությամբ, մարմնի վերին մաս չի ունենա:
Ինժեները ստեղծեց ռոբոտի մանրակերտը. ոտքերը պլաստմասսայից էին և ամրանում էին ծխնիներով այնպես, որ ծնկներն ու ոտքերը չէին ծալվում:
Կաբուրագին սկսեց մարզադաշտում տեսախցիկով մարզվելիս նկարահանվել` մարդու վազքի տեխնիկան մանրամասն ուսումնասիրելու և նախագծման ժամանակ հաշվի առնելու համար:
Փորձի 12-րդ օրը Կաբուրագին ռոբոտի ծնկահոդը պատրաստեց, բայց ռոբոտն էլի ընկավ։ Հետո ինժեները ձեռնամուխ եղավ մարդկայի...
Կարդալ ամբողջովին