Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը վերջին 11 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Անկարա:
Գերասիմովին Անկարայում ընդունել է իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարը, գրում է թուրքական «Սաբահ» թերթը:
Կողմերը խոսել են տարածաշրջանային մի շարք խնդիրների մասին, քննարկել են սիրիական ճգնաժամը: Թուրքական մամուլն այցը գնահատել է որպես ևս մի դրական տեղաշարժ ռուս-թուրքական վերականգնվող հարաբերություններում:
Նշենք, որ օրեր առաջ Գերասիմովը հայտարարել էր. «Կար ժամանակ, երբ Թուրքիան Սև ծովում պարոնի կարգավիճակում էր: Հիմա ամեն բան փոխվել է»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուր...
Կարդալ ամբողջովին