Դեպի վեր

Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը «անարդյունավետ» ու «անհեթեթ» է համարում նախարարության նախաձեռնությունը

azatutyun.am07/24/2021, 12:24

Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը «անարդյունավետ» ու «անհեթեթ» է համարում նախարարության նախաձեռնությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ այսօր տեղի ունեցած հանդիպումը չի գոհացրել Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմին։ Պայքարը շարունակելու են։

«Բոլորս մնացինք մեր դիրքերում, մենք՝ մեր, նախարարությունը՝ իրենց», - հանդիպումից հետո լրագրողներին ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը։

Շաբաթներ շարունակ բարձրաձայնում են, որ դեմ են նախարարության նախաձեռնությանը՝ կամերային երաժշտական թատրոնի միավորմանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ:
Սամսոն Ստեփանյանը փոխանցեց, որ հանդիպմանը խոսել են թատրոնների միավորման անթույլատրելիության մասին, ներկայացրել են իրենց պահանջները. - «Որ մեզ չմիավորեն Պարոնյանի անվան թատրոնի հետ։ Երկրորդը, որ քաղաքում կան բազմաթիվ ազատ տարածքներ, որը կարող է համապատասխանել սիմֆոնիկ նվագախմբի պահանջներին։ Երրորդը, որ ցանկալի չի և պետք էլ չի ոլորտների խնդիրները խառնել իրար, երաժշտական ոլորտը ունի ի'ր խնդիրներ, թատերական ոլորտը ունի ի'ր խնդիրները, և մեկի հաշվին մյուսի խնդիրը լուծելը կոռեկտ չի, ըստ իս։ Եվ չորրորդը, կան բազմաթիվ շինություններ, որոնք կարող են ծառայել, և մեր թատրոնը, լինելով սիմֆոնիկ նվագախմբի տրամադրության տակ, կարիք կունենա կառուցվածքային փոփոխության։ Փակել մի թատրոն ու սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծել փորձատեղի... իմ տրամաբանության մեջ չի տեղավորվում»։

Նախարարությունը ցանկանում է թատրոնի տարածքը տրամադրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ սա բխում է ոլորտի շահերից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը անդրադառնալով նախարարության մտադրությանը Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը իրենց տնօրինությանը հանձնելուն՝ ասել էր, որ նվագախումբը տասնհինգ տարի չունի փորձատեղ և որ շատ ուրախ է, որ այս ուղղությամբ ինչ-որ մի քայլ է արվում։

«Ոչնչացնում ենք մի ամբողջ թատրոնի միավոր՝ ապահովելու համար սիմֆոնիկ նվագախմբի փորձատեղի։ Ճշմարտությունը սա է ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD478485
EUR557572
RUR6.546.8
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր