«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը
Պարոն Մելիքյան, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ թե Երևանը, թե Բաքուն շահագրգռված են, որ իրավիճակը հուլիսյան բախումներից հետո կարգավորվի և վերսկսվեն հանդիպումները Մինսկի խմբի հովանու ներքո: Ինչպես եք գնահատում այս հայտարարությունը և այս փուլում որքանով է դա ռեալ ու հավանական:
Կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները պատրաստակամ են վերսկսելու երկխոսությունն առնվազն արտգործնախարարների մակարդակով ու դժվար թե պաշտոնական Բաքուն դրան հակառակվի: Այդ երկկողմ շփումները կարող են նախաձեռնվել հենց սահմանային լարումը մեղմելու պատրվակով և քիչ հավանական է, որ մինչև տարեվերջ իրապես կարևոր օրակարգային խնդիրներ քննարկվեն:
Իր վերջին ելույթում Լավրովը նշեց, որ իրենց գիծը հենվում է 18 տարիների ընթացքում ձևավորված համալիր փաստաթղթի վրա, որ կան, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքներ, և կան փաստաթղթերի թարմացված տարբերակներ. «Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես է լճացման պայմաններում լսվում են ձայներ, որ պետք է հրաժարվել այդ փաստաթղթերից և սկսել մաքուր էջից»,-ասել է նա: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, Մոսկվան պնդում է, որ սեղանին դրվի Լավրովյան պլա՞նը:
Ես կարծում եմ, որ լավրովյան խորհրդավոր պլանի հնարավոր գործարկման ժամանակը Ռուսաստանի համար այլևս սպառվել է հատկապես այն բանից հետո, երբ վերջերս Թուրքիա...
Կարդալ ամբողջովին
