Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանն այսօր կազմակերպել է ավելի քան 120 դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների այցը Ֆիզուլի քաղաք:Ադրբեջանի իշխանությունների նպատակն է՝ ցույց տալ «հայերի և Հայաստան Հանրապետության կողմից ամբողջությամբ ավերված» Ֆիզուլի քաղաքը՝ ներկայացնելով մեզ որպես ագրեսոր, իսկ Ադրբեջանին՝ որպես 30 տարի շարունակ տուժած կողմ:
Ավելին՝ այս այցի կազմակերպումն անհրաժեշտ է դիտարկել նաև Հայաստանից ավելի քան 50 միլիարդ դոլարի պատճառված վնասի հատուցում պահանջելու վերաբերյալ Իլհամ Ալիևի մտադրության իրականացման և դրա միջազգայնացման շրջանակներում:
Պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները նման այցեր էին կազմակերպել նաև դեպի Գյանջա և Բարդա քաղաքներ:
Իսկ ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանություններն այս ընթացքում:
Որևէ գիտակից մարդ կարող է պարզաբանել, թե՝
1. ինչու՞ մինչ օրս Հայաստանում հավատարամագրված դիվանագետներին, ռազմական կցորդներին և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին չեն ներկայացվել մեր կողմից գերեվարված երկու սիրիացի վարձկանները,
2. ինչու՞ Հայաստանում հավատարամագրված դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների համար չի կազմակերպվել որևէ այց դեպի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղ և Վարդենիս քաղաք, ինչպես նաև ՀՀ այլ բնակավայրեր, որոնք անմիջականորեն տուժել են Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում...

Կարդալ ամբողջովին