Դեպի վեր

Եթե համարում ենք, որ դրամի արժեզրկման դեպքում գազի սակագինը պետք է նվազի, ուրեմն հակառակն էլ պետք է լինի. տնտեսագետ

armtimes.com06/2/2023, 9:00

Եթե համարում ենք, որ դրամի արժեզրկման դեպքում գազի սակագինը պետք է նվազի, ուրեմն հակառակն էլ պետք է լինի. տնտեսագետ

Օրերս «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի նախաձեռնի բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն 1 խմ համար գործող 143,7 դրամից առնվազն 16 դրամով նվազեցնելու համար։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը նկատում է՝ եթե պետությունն իջեցնում է որևէ ծառայության սակագին, ապա մատակարարող ընկերությունն էլ կարող է հրաժարվել որոշակի ծառայություններ մատուցելուց։

«Ամեն ինչ հնարավոր է անել, սակագինը որոշում է պետությունը, ՀԾԿ-ն էլ միտված է հանրության շահերին ծառայելու։ Այլ հարց է՝ որոշված գնով ծառայությունը կիրագործվի՞, թե՞ ոչ։ Եթե այս պարագայում դիտարկենք գազը, այստեղ «Գազպրոմ Արմենիան» կարող է ասել, որ ես այդ գնով չեմ իրացնելու, որովհետև վնասներ կկրեմ, այդ վնասները ո՞վ է փոխհատուցելու։ Ենթադրենք՝ որևէ ծառայության արժեքը 80 դրամ է, պետությունն այդ ծառայությունն իրականացնողին ասում է՝ պետք է 50 դրամով վաճառես, վաճառողը պատասխանում է՝ խնդիր չկա, բայց մնացած վնասները սակագնի իջեցման հետևանքով, որ կարող է կրել ընկերությունը, փոխհատուցելու է պետությունը։ Պայմանագիր կա յուրաքանչյուր ծառայության հետ և սկզբունքներ՝ ցանկացած ծառայություն մատուցելու համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Հարցին, թե նման դեպքում մատակարարող ընկերությունն ի՞նչ ծառայություններից կարող է հրաժարվել, զրուցակցը նկատում է՝ օրինակ՝ գյուղական համայնքներում գազ մատակարարելուց, սակագնի նվազեցումը կարող է հանգեցնել ծառայության որակի անկման և իրավիճակի որոշակի փոփոխության։

«Այստեղ էական է, թե դրա հիմքում ինչ հիմնավորումներ կան։ Հանձնաժողովը դրանք կհամարի՞ արժանահավատ։ Հանձնաժողովն է տիրապետում ողջ ինֆորմացիային և ներկայացված փաստաթղթի հիման վրա որոշումներ ու գնահատականներ տալիս։ Իրավիճակները կարող են տարբեր լինել։ ՀԾԿ-ն ի գիտություն է ընդունում այն գինը, որով գազը մտնում է Հայաստան, և, ըստ էության, կարգավորման առարկա է հանդիսանում կամ վերահսկում այն ծախսերը, որոնք կատարվում են սահմանից սպառողին գազը հասցնելու համար, դիտարկվում են, թե որքանով են հիմնավոր մեծածախ գնի վրա դրվող կամ սահմանից ՀՀ մտնող գազի գնի ավելացումները»,- նկատում է Քթոյանը։

Հարցին՝ ՀՀ-ի կողմից նման որոշումը նաև քաղաքական ենթատեքստ չի՞ ստանա, վերջինիս նշում է՝ սակագնի իջեցումը կապ չունի Ռուսաստանի որոշումների հետ, այսինքն՝ եթե ՀՀ-ն որոշում է գազի գինն իջեցնել, ՌԴ-ն չի կարող դժգոհել։ Քթոյանը պնդում է՝ այստեղ հարցն այն է, թե սակագինը, որը կսահմանի հանձնաժողովը, ընդունելի կլինի՞ գազը մատակարարող ընկերության համար:

«Միակողմանի չի լինում որոշումը։ Հաշվի պետ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր