Ռուսաստանցի հայտնի երգիչ, ռեփեր Բաստայի (Վասիլի Վակուլենկո) հայաստանյան առաջին համերգն այլեւս իրականություն է. սեպտեմբերի 17-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մոտ երկու տարի հետաձգվելուց հետո հնչեցին նրա սիրված երգերը։ Երեկոն իրականություն դարձավ «Prime Production»-ի նախաձեռնությամբ։Իրեն բնորոշ հումորով ու անմիջականությամբ համերգի սկզբում խոստովանեց, որ արդեն մեծ է՝ 41 տարեկան, համերգի ընթացքում էլ արտասովոր ոչինչ չի լինելու, բայց րոպեներ անց բաստայական յուրահատուկ իրականություն տիրեց օդի ամեն հատվածում։
View this post on InstagramA post shared by Василий Вакуленко (@bastaakanoggano)
«Ես ծափահարություններ եմ ակնկալում եւ չեմ ամաչում այդ փաստից։ Համերգից ցանկանում եմ տանել լավագույն հիշողությունները: Մենք ամեն երկիր ու քաղաք գնալիս երգերի հատուկ ցանկ ենք հավաքում, իսկ Հայաստանում ես առաջին անգամ եմ, այդ իսկ պատճառով ե՛ւ հին երգերից ենք ներառել, ե՛ւ՝ նոր: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության եւ տրամադրության համար, հենց սկբզից զգացվում է, որ տաք երեկո է լինելու», - նշել է Բաստան ու ողջ երեկոյի ընթացքում շարունակել զրույցը հանդիսատեսի հետ:
Նրա համերգների ընթացքում հաճախ բեմում արվում են ամուսնության առաջարկություններ, եւ այս հարցում Երեւանը բացառություն չէր. բլոգեր Օվ...
Կարդալ ամբողջովին