Դեպի վեր

«Ազնավուր» հիմնադրամը հետաքրքիր նախաձեռնություններով է տոնում շանսոնյեի 96-ամյակը

yerkir.am05/22/2020, 12:00

«Ազնավուր» հիմնադրամը հետաքրքիր նախաձեռնություններով է տոնում շանսոնյեի 96-ամյակը

Մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը, որը երգում էր մարդկային հույզերի, անհատի և մարդկության ամենանվիրական զգացմունքների, սիրո և հայրենիքի մասին, մայիսի 22-ին կտոներ ծննդյան 96-ամյակը:

Շանսոնյեի ծննդյան առթիվ «Ազնավուր» հիմնադրամը հանդես կգա մի շարք նախաձեռնություններով:

Առցանց համերգ՝ համաշխարհային արտիստների մասնակցությամբ

Մայիսի 22-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին հիմնադրամն արտիստի բոլոր երկրպագուներին հրավիրում է առցանց համերգով տոնել Ազնավուրի ծննդյան օրը:

Համերգին արվեստասերները կարող են միջազգային համբավ ունեցող արտիստների կատարմամբ ունկնդրել շանսոնյեի տարբեր ստեղծագործություններ:

Համերգի կազմակերպիչն է «Ֆրանկ Էվենըման» ընկերությունը (Մարսել, Ֆրանսիա): Մասնակցում են այնպիսի անվանի երգիչներ, ինչպիսիք են Հելեն Սեգարան, Ֆրեդերիկ Զեյթունը, Ժոանա Մանդիլը, Նարինե Դովլաթյանը, Ժերար Ֆերեն, Ամանդին Բուրժուան, Նաեստրոն, Միշել Լեեբը և այլք։

Հիմնադրամի եզակի նախագծերի ներկայացում նոր գործարկված կայքում

Շառլ Ազնավուրի և նրա որդու՝ Նիկոլա Ազնավուրի ստեղծած հիմնադրամի հիմնական նպատակն է շարունակել մի շարք կրթական, մշակութային և սոցիալական նախագծերի իրականացումը, որոնք արտիստը նախաձեռնել էր դեռ մի քանի տասնամյակ առաջ: Հիմնադրամի առաքելության մեկ այլ հիմնական բաղադրիչն է Շառլ Ազնավուրի մշակութային և մարդասիրական արժեքների պահպանումն ու տարածումը:

Կայքը հնարավորություն է տալիս ծանոթանալու Ազնավուրի կենսագրության պակաս հայտնի փաստերին, բացահայտել նրա արժեքներն ու փիլիսոփայությունը, ինչպես նաև երաժշտության, կինոյի և գրականության ոլորտներում կատարած հսկայածավալ աշխատանքը:

Այն նաև եզակի հարթակ է, որը հնարավորություն կտա այցելուներին հետևել ամբողջ աշխարհում «Ազնավուր» հիմնադրամի գործունեության մասին նորություններին՝ ներառյալ նախագծերի առաջընթացի մասին հաշվետվությունները և տեղեկություններ առ այն, թե ինչպես ներգրավվել հիմնադրամի առաքելության և աշխատանքի մեջ: Շատ շուտով կայքը հասանելի կլինի հայերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով:

Հիմնադրամի ներկայացուցիչները հորդորում են այցելել նոր կայք, բաժանորդագրվել նորություններին, ո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր