
Տարածաշրջանային իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Ֆրանսիայի և Եվրոպական Միության միակ նպատակը խաղաղության և վստահության մթնոլորտի վերականգնումն է։
Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։
Ըստ նրա՝ միայն խաղաղության համաձայնագիրը հնարավորություն կտա իսկապես լուծել մնացած բոլոր հարցերը, որոնք բխում են այս իրավիճակից։
«Այդ պատճառով է, որ ԵՄ-ն ուղարկել է դիտորդական առաքելություն, որը քաղաքացիական առաքելություն է, զինված առաքելություն չէ։ Առաքելության նպատակն է տեղում արձանագրել իրավիճակը, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ երկրներին ունենալ ուղիղ, առաջին ձեռքից վկայություններ տեղի վիճակի մասին։ Առաքելությունը մեր կարծիքով շատ օգտակար է, և այս առաքելության աշխատանքի շնորհիվ է նաև, որ կարողանալու ենք առաջ գնալ խաղաղության ճանապարհով»,- նշել է նա։
Կոլոնան կարևորել է Ջերմուկ իր այցը, քանի որ այն մի կողմից համարում է աջակցություն ԵՄ դիտորդական առաքելությանը, որը կարևոր աշխատանք է կատարում, մյուս կողմից տեղում սեփական աչքերով կարող է տեսնել իրավիճակը․ «Մենք իրավիճակի մասին, բնականաբար, տեղեկանում ենք փաստաթղթերի հիման վրա...