Հուլիսի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությանդ դեսպանին, որի հետ քննարկել են թե՛ երկկողմ գործակցության, թե՛ ռազմա-քաղաքական ռեգիոնալ նշանակության հարցեր: Իրանի դեսպանի այցը Հայաստանի ՊՆ այն այցերի շարքում էր, որ տեղի ունեցան հուլիսյան տավուշյան մարտերից և հայկական ուժերի հաջող, հաղթական գործողություններից հետո:
Հայաստանի պաշտպանության նախարարի, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումներ ունեցան Հայաստանում ՌԴ դեսպանը, ԱՄՆ դեսպանը, Ֆրանսիայի դեսպանը: Այդ ամենն անշուշտ վկայում է այն մասշտաբի մասին, որ հասել է Հայաստանը ռազմա-քաղաքական իմաստով՝ տավուշյան գործողությունների էֆեկտի առումով: Իրանի դեսպանի այցը, սակայն, իր վրա է բևեռում ուշադրություն դրա մասին հաղորդագրության բավականին հետաքրքիր մի ձևակերպման շնորհիվ, որ մնացել է ուշադրությունից դուրս: Իրանի դեսպանի հետ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարարն ու դեսպանը անդրադարձել են ոչ միայն թուրք-ադրբեջանական զորավարժությանը՝ որպես ռեգիոնալ կայունության սպառնալիք, այլ նաև անդրադարձ է կատարվել ՀՀ հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին տեղի ունեցած գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ արդիական ԱԹՍ-ների կիրառման փաստին և դրանց դեմ պայքարի արդյունավետությանը: Խիստ ուշագրավ և ռազմա-քաղաքական նուրբ տողատակեր պարունակող ձևակերպում, եթե նկատի ունենանք և այն, որ ԱԹՍ-ների դեմ պայքարի արդյունավետությունը վերաբերում էր ոչ միայն ադրբեջանական զինանոցին, այլ դրանում իսրայելական արտադրանքին, ինչը էական հետաքրքրության առարկա կարող է լինել Իրանի համար:
Երևանն, անշուշտ, ամենևին պատահական չէ, որ տարածել է տեղեկությունը հաղորդագրության տեքստում: Բանն այն է, որ հարցն այստեղ լոկ ռեգիոնալ կայունության հարցում հայ-իրանական շահագրգռո...
Կարդալ ամբողջովին