Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասքը չի բացառել, որ նա արտադրության եւ վաճառքների ռեկորդ կսահմանի 2019 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով: Այդ մասին հայտնել է Forbes հրատարակությունը:
«Մենք պահանջարկի հետ կապված խնդիր չունենք: Ընդհանրապես չունենք: Վաճառքները գերազանցել են արտադրությունը, եւ արտադրությունը լավ է ընթանում: Իրականում մեր գործերը լավ են եւ միանգամայն կարող ենք բոլոր առումներով հավակնել ռեկորդային եռամսյակի: Նույնիսկ եթե՝ ոչ, ապա մենք դրան շատ մոտ կլինենք»,-հրատարակությունը մեջբերում է Մասքի խոսքը, որով նա հանդես է եկել բաժնետերերի հետ հանդիպմանը:
Այս կանխատեսումները հնչել են առաջին եռամսյակի արդյունքներով ավելի քան 700 միլիոն դոլար վնասների ֆոնին՝ կապված մի շարք մոդելների պահանջարկը բավարարելու ընկերության անընդունակության հետ: ...
Կարդալ ամբողջովին
