«Չգիտեմ՝ այս պահին քննիչը ծանուցում ուղարկե՞լ է, թե՞ ոչ, բայց կարծում եմ, որ Արսեն Թորոսյանին հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն կա»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և հավելեց, որ այդ դատական ակտը բողոքարկելու անհրաժեշտություն է տեսնում:
Հարցին՝ արդյոք իրեն չի՞ մտահոգում, որ իր տեղակալը տարիներ առաջ ֆոտոլրագրող Անի Գևորգյանին ոստիկանության բաժանմունքում բռնության էր ենթարկել, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Պարոն Պողոսյանը մասնակցել է մրցույթի և հաղթել: Արտակ Պողոսյանը անցել է նաև բարեվարքության ստուգում, որը բացասական եզրակացություն է ստացել: Երբ կբերեք դատավճիռ, որ Արտակ Պողոսյանը մարդ է ծեծել, ես ներողություն կխնդրեմ ձեզանից և ինքս կմիջնորդեմ, որ նա ազատվի աշխատանքից»:
Լրագրողի դիտարկմանը, թե առաջ, երբ որ նոր էր հեղափոխություն եղել, օրվա մեջ նույնիսկ երկու անգամ հաղորդագրություն էր տարածվում և ասվում, որ այսքան գումար է վերադարձվել բյուջե, իսկ վերջին շրջանում նման հաղորդագրություններ չենք տեսնո...
Կարդալ ամբողջովին