Դեպի վեր

Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում. Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան

armenpress.am10/17/2020, 5:54

Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում. Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: Թուրքիան, դիրքավորվելով Ադրբեջանում ու Սիրիայից եւ Աֆղանստանից բերելով վարձկան ահաբեկիչների՝ ամենեւին էլ չի կենտրոնանում միայն «Ադրբեջանին Արցախի գրավման հարցում» աջակցելու խնդրի լուծման վրա: Նրա իսկ սադրանքով սանձազերծված այս պատերազմը սոսկ առիթ է՝ ահաբեկիչներին նետելու ոչ միայն Ադրբեջանի խորքերը, այլեւ Ռուսաստան ու Իրան, եւ հայկական կողմի՝ դրա վերաբերյալ ժամանակին կատարված զգուշացումներն արդեն հաստատվել են: Այդ եւ հարակից հարցերի մասին է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի զրույցն Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:

- Պրն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում վարձկան ահաբեկիչների՝ Ադրբեջան ներթափանցման ծավալներն այսօրվա դրությամբ: Արդյոք նրանց հայտնվելը Հարավային Կովկասում առնչվո՞ւմ է միայն արցախյան հիմնախնդրի հետ:

- Ահաբեկիչների ներթափանցումը շատ-շատ լուրջ է: Ըստ մեր տվյալների՝ խոսքն արդեն մի քանի հազար ահաբեկչի մասին է, որոնք Թուրքիայի միջոցով տեղափոխվել են Ադրբեջան: Բայց ոչ բոլորն են մասնակցում Արցախի դեմ պատերազմին: Նրանք բաժանված են չորս մասի. մի մասն այստեղ է, մյուսը տեղակայված է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին, երրորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին, չորրորդ մասն էլ երկրի ներսում հաստատվել է տարբեր վայրերում, որ եթե հանկարծ ներքին դժգոհություններ լինեն, իսկ մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի մեծաքանակ զոհերի ու վիրավորների պատճառով ներքին դժգոհությունները հասունանում են երկրաչափական պրոգրեսիայով, խեղդվեն: Այսինքն՝ վարձկանները պետք է ճնշեն նաեւ ներքին խռովությունները:

Տեսնում ենք, որ ահաբեկիչներն արդեն ներթափանցել են Ռուսաստանի տարածք: Ի սկզբանե զգուշացրել էինք, որ վարձկանների մի մասը տեղակայված է Դաղստանի սահմանին, եւ ներթափանցումն այդ երկրի տարածք չի բացառվում: Դրանից հետո դա իրականություն դարձավ: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը պաշտոնապես հայտարարել է այդ մասին: Նրանք, ըստ հրապարակված տեղեկությունների, հասել են Չեչնիա, որտեղ 4 ահաբեկչի արդեն ոչնչացրել են: Մյուս խումբը մտել էր Վոլգոգրադ, որտեղ ահաբեկչական գործողություններ էին պլանավորված. իսլամիստները ծրագրում էին պայթեցնել կառավարական շենքեր, զինվորականների հանրակացարաններ, արտադրական շինություններ եւ Ռուսաստանի պատմական հուշարձաններից մեկը՝ «Մայր Հայրենիքը»: Արդեն պարզ է, որ ահաբեկիչները Ռուսաստանում հայտնվել են Ադրբեջանից, իսկ այդ երկիր նրանց տեղափոխել էր Թուրքիան՝ հավաքագրելով Սիրիայից: Այս ամենը ցույց է տալիս, որ նաեւ հարակից պետություններն են մտահոգված: Եվ ոչ միայն մտահոգված են, այլեւ իրենց տարածքներում ոչնչացնում են ահաբեկիչներին: Չի բացառվում, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ նույն այդ հարակից պետություններն ահաբեկիչներին ոչնչացնեն բուն Ադրբեջանի տարածքում: Եվ ինձ թվում է, որ ամեն ինչ դրան է տանում:

-Կխնդրեի մանրամասնել ահաբեկիչների՝ Իրան ներթափանցման վերաբերյալ լուրերը:

-Իրանական կողմն ահաբեկիչների թիրախներից մեկն է: Տեղյակ եք, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու ահաբեկիչների թիրախներից մեկն Արաքս գետի վրա կառուցված ջրամբարի խոցումն է: Այն կառուցվել է Իրանի կողմից եւ հիմնականում սպասարկում է այդ երկրի կարիքները, քանի որ Հյուսիսային Իրանը, փաստորեն, էկոլոգիական աղետի մեջ է: Հիշյալ ջ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր