Կալմիկիայում գաղութի աշխատակիցների վրա դատապարտյալների հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս յոթը վիրավորվել։ Ըստ «Գազետա ռու»-ի, այդ մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Կալմիկիայի մարզային վարչությունը։
Քննիչների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 5-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության Կալմիկիայի Հանրապետության թիվ 2 ուղղիչ գաղութում։
«Ուղղիչ գաղութում պատիժը կրելու խիստ պայմանների ջոկատի տարածքում երկու դատապարտյալ հարձակվել են գաղութի աշխատակիցների վրա՝ նրանց պատճառելով տարբեր ծանրության վնասվածքներ»,-հայտնել են ՔԿ-ից:
Հարձակման ժամանակ չարագործնեը օգտագործել են սրած պլաստիկե ափսե և կցամասեր՝ երկաթե ձողերից և բռնակով ինքնաշեն կացի...
Կարդալ ամբողջովին