Դեպի վերեւ

Գիտի, որ սատկելու է...Վարուժան Ավետիսյան

asekose.am3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Գիտի, որ սատկելու է...Վարուժան Ավետիսյան

«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի հոդվածը.

Ժամանակն է պատմականորեն գնահատելու «Սասնա Ծռեր»–ի ապստամբությունը: Ցանկալի կլիներ դրան ավելի ուշ անդրադառնալ: Սակայն մամուլում և հանրային այլ տեղեկութային հարթակներում ուղղորդված քարոզչություն է կատարվում, որի նպատակն է նսեմացնել «Սասնա Ծռեր»–ի ապստամբության նշանակությունը՝ ձգտելով այն ներկայացնել որպես ձախողված փորձ և, ըստ այդմ՝ ապստամբությունը որպես փոփոխության հասնելու ոչ արդյունավետ մեթոդ:

Կա նաև «Սասնա Ծռեր»–ին որպես ահաբեկիչներ ու հանցագործներ ներկայացնելու միտում, սակայն դրան կարիք չկա անդրադառնալու՝ «Սասնա Ծռեր»–ի ապստամբության իրավաչափության և նրանց նկատմամբ ժողովրդի համատարած համակրանքի պատճառներով:

Միևնույն ժամանակ՝ «Սասնա Ծռեր»–ի ապստամբությունը որպես ձախողված փորձ և ապստամբությունը՝ որպես ոչ արդյունավետ մեթոդ ներկայացնող փաստարկումները ևս արժանի չեն հակափաստարկումների:

Այդուհանդերձ, դրանք արագացնում են «Սասնա Ծռեր»–ի ապստամբությունը պատմականորեն գնահատելու պահի հասունացումը և փաստում, որ արդեն առկա է մեր տեսակետներն արտահայտելու անհրաժեշտություն:

1988-ին սկսվեց Հայրենիքի իրավունքի վերատիրացման և հայության առաքելության վերաստանձնման գործնական ժամանակաշրջանը:

Այդ ժամանակ Լեոնիդ Ազգալդյանն ամփոփ և դիպուկ կերպով արձանագրեց Հայրենիքի իրավունքի գերակայության վերահաստատումը միջազգային-իրավական տարաբնույթ կեղծ ու անիրավ սահմանափակումների նկատմամբ՝ «Սա Հայաստան է և վե՛րջ»:

Այդ վերահաստատումը տեղի ունեցավ արտաքին զավթիչի դեմ ապստամբության ձևով դրսևորված ինքնապաշտպանության միջոցով: Հայության հերթական Սարդարապատն էր, որը պսակվեց հաղթանակով: Սարդարապատներն այլ ելք չեն էլ կարող ունենալ:

Հրամանատար-մտավորական Լեոնիդ Ազգալդյանը զենքը ձեռքին, Մասիսի տիրական խաղաղությամբ և ամեն հակաճառություն բացառող տոնով ազդարարեց ոչ միայն Արցախի, այլև ըստ էության ամբողջ Հայքի տարածքի նկատմամբ Հայի իրավունքի վերահաստատման գործընթացի մեկնարկը:

Սակայն Հայրենիքի իրավունքը, նրա տարածքի նկատմամբ իրավունքից բացի, նաև այդ տարածքում Հայի ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքն է՝ Հայրենիքի իրավունքի ներքին, խորքային բովանդակությունը, ինչից բխում է Հայի առաքելությունը, այն, հանուն որի անհրաժեշտ է վերատիրանալ հայրենի տարածքին:

Լեոնիդ Ազգալդյան տեսակը նաև այդ բովանդակային մասը արարողն էր՝ իր օրինակով և գործով արմատավորվող աշխարհայացքով ու կենսակերպով: Ոսոխը, անշուշտ, քնած չէր: Հայի տեսակի զարթոնքի գրեթե բոլոր հրամանատար-ճարտարապետները, այդ թվում՝ Լեոնիդ Ազգալդյանը, մինչ օրս չպարզված հանգամանքներում սպանվեցին:

Այս տեսակի աստղաբույլի ասպարեզից հեռանալու պատճառով կասեցվեց ոչ միայն Հայրենիքի իրավունքի՝ այդ ժամանակ արդեն միանգամայն հնարավոր վերահաստատումը Կուր-Արաքսյան միջակայքի տարածքի վրա և տարածաշրջանում գործոն դարձող պետություն ունենալու ընթացքը, այլև, առաջին հերթին մեր ներսում բովանդակային առումով Հայրենիքի իրավունքի արմատավորումը:

Հետո պարզվեց, որ անգամ վիճարկելի է Արցախի Հայաստան լինելու հարցը:

Հետընթացն ու քայքայումը հասան մեր օրեր:

Օտարի ծառա ներքին զավթիչը, մտածելով, թե արդեն ժողովուրդը կորցրել է դիմադրելու ունակությունը, 2016թ. ապրիլին համարձակվեց տրամաբանական ավարտին հասցնել 1988-ին սկսված Հայի վերահառնումի գործընթացը կասեցնելու և, հետ շրջելով՝ պատմության փակ էջին հանձնելու իր տերերի և իր ծրագիրը:

Ժողովուրդը դեռևս 90-ականների սկզբից էր զգում և հասկանում այս ծրագիրը խափանելու անհրաժեշտությունը, սակայն իր խորքային մշակութացվածության ազդեցությամբ ամեն անգամ հետ էր քաշվում, երբ աչքի առաջ ուրվագծվում էր ներքին Սարդարապատի տեսլականը:

Այս հոգեբանական արգելքի սառույցը սկսեց հալվել Ապրիլյան քառօրյայից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ ներքին զավթիչը դավաճան է: Մինչ այդ խորը կասկած կար, իսկ դրանից հետո եղավ բացահայտում:

«Սասնա Ծռեր»–ը նկարագրված գործընթացի առարկայական արգասիքն են: Նրանք այն կոլեկտիվ Լեոնիդ Ազգալդյանն են, որ ներքին զավթիչի դեմ ապստամբության ձևով դրսևորված ինքնապաշտպանության միջոցով «Սա Հայաստան է և վե՛րջ» ասելու հետ մեկտեղ այն լցրեցին ու մատուցեցին Հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի՝ «Մե՛նք ենք տերը մեր երկրի» բովանդակությամբ: Այսինքն՝ Հայրենիքի իրավունքի վերահաստատումն արձանագրեցին ամբողջական՝ տարածքային և բովանդակային զույգ առումներով:

Նրանք վիժեցրեցին ոչ միայն Արցախի հանձնումը, այլև մեր պետության գաղութացումը: Անշուշտ, իներցիայի ուժով երկուսն էլ դեռ ընթացքի մեջ են, սակայն այլև տ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485 486.75
EUR 519.5 525
RUR 8.18 8.27
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ