Դեպի վեր

Ամեն ինչ անում ենք, որպեսզի բեռնափոխադրումները ՀՀ տարածքով իրանցի վարորդների կողմից իրականացվի հնարավորինս հարմարավետ. Բադասյան

azatutyun.am09/29/2021, 4:18
  • Email
  • Facebook
  • Twitter

Ամեն ինչ անում ենք, որպեսզի բեռնափոխադրումները ՀՀ տարածքով իրանցի վարորդների կողմից իրականացվի հնարավորինս հարմարավետ. Բադասյան

Մինչ Սյունիքի մարզի Գորիս - Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները շարունակում են ճանապարհային տուրք պահանջել իրանցի վարորդներից, Հայաստանի Պետեկամուտների կոմիտեից հայտարարում են, որ ամեն ինչ անում են իրանցի վարորդների բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով հնարավորինս հարմարավետ իրականացնելու համար։

«Ըստ էության, մենք ունենք փաստացի ստեղծված իրավիճակ։ Մեր գործառույթների շրջանակներում ամեն ինչ անում ենք, որպեսզի բեռնափոխադրումները Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի վարորդների կողմից իրականացվի հնարավորինս հարմարավետ, մաքսային տերմինալներով սպասարկումը իրականացվի հարմարավետ և հավելյալ խնդիրներ չառաջանան տնտեսվարողների համար։ Վերջնական լուծումը կարծում եմ, որ ավելի համալիր գործողություններ է ենթադրում, որի շուրջ կառավարությունը աշխատում է», - ասում է կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Խնդիրն առաջ եկավ սեպտեմբերի սկզբին, երբ Գորիս - Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում անցակետ տեղադրած Ադրբեջանցի ոստիկանները սկսեցին ստուգել Իրանից Հայաստան բեռներ փոխադրող մեքենաների փաստաթղթերն ու մաքսատուրք պահանջել։ Երկու իրանցի վարորդ անգամ կալանավորվել ու մինչև օրս Բաքվում են պահվում։

Միջադեպի առաջին օրն իսկ Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի հաղորդագրություն տարածեց, թե Ադրբեջանի մաքսային մարմինները ներկայումս կիրառում են օրեսնդրությամբ այս ուղղությամբ նախատեսված դրույթները Ադրբեջանի ողջ տարածքում։

Ո՞րն է Հայաստանի համապատասխան ծառայության՝ ՊԵԿ -ի արձագանքը Ադրբեջանի գործողություններին, հետաքրքվեցինք կառույցի նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանից։ «Նմանատիպ հարցերը, կարծում եմ, շատ ավելի զգայուն են, վերաբերվում են ազգային անվտանգության ոլորտին։ Եվ կարծում եմ, որ պետք ա ուղղակի հետևել և սպասել կառավարության դիրքորոշումներին նշված հարցի հետ կապված», - պատասխանեց Բադասյանը։

Նա մանրամասնեց՝ ասելով, որ խնդրի լուծումը այլ գերատեչությունների տիրույթում է, խոսքը ճանապարհաշինական աշխատանքերի մասին է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Ավելի վաղ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը որպես լուծում առաջարկել էր երթևեկել այլընտրանքային Տաթևի ճանապարհով, որը բարեկարգման փուլում է գտնվում։ Այսօր Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին։ Քննարկել են ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը հայտնել է, որ Տաթև - Կապան այլընտրաքային ճանապարհը Հայաստանը նախատեսում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջը։ Մեկնարկել է նաև Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն է տալու շրջանցել Տաթևի ոլորանները և անհամեմատ ավելի հարմար է լինելու մեծ բեռնատար մեքենաների երթևեկության համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային տարանցման մարտահրավերները

Մինչ այդ Իրանցի շատ վարորդները, չնայած առկա խնդիրներին, շարունակում են երթևեկել Որոտանի հատվածով, քանի որ Տաթևի ճանապարհը անանցանելի է իրենց մեծ բեռնատարների համար։...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485.5 492.5
EUR 546 561
RUR 6.5 6.75
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր