Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հետ սահմանների մոտ ռուսական ուժերի կուտակման կապակցությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է երկու քաղաքական գործիչների ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցից հետո բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Նրանք կիսել են նշանակալի մտահոգությունները Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ուժերի կուտակման վերաբերյալ և ընդգծել են ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ խուսափելու հետագա էսկալացիայից: Կողմերը հավատարիմ են ՆԱՏՕ-ի միջոցների օգտագործմամբ շարունակելու աշխատել լուծումներ գտնելու ուղղությամբ»,-ասվում է կոմյունիկեի մեջ:
Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը...
Կարդալ ամբողջովին