Դեպի վեր

Սամվել Բաբայանը հանդիպել էր պարզելու՝ գաղտնալսված նախկին չեկիստը ինչ նպատակով է եկել Արցախ

1in.am08/25/2020, 5:42
  • Email
  • Facebook
  • Twitter

Սամվել Բաբայանը հանդիպել էր պարզելու՝ գաղտնալսված նախկին չեկիստը ինչ նպատակով է եկել Արցախ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Ունե՞ք արդյոք թարմ տեղեկություններ մեր սպայի՝ Գուրգեն Ալավերդյանի մասին, հավելեմ՝ ադրբեջանցիները տեղեկատվություն են տարածել, որ մեր կողմից իրականացվել է դիվերսիոն գործողություն, և հայ սպան գերեվարվել է հենց այդ ժամանակ:

– Ադրբեջանցիները, որպես կանոն, գույները խտացնում են: Փաստն այն է, որ երեկվանից սպան՝ ավագ լեյտենանտը, իր ծառայության վայրում չէր, և համակարգը փնտրում էր նրան, բոլոր տարբերակներն ուսումնասիրվում էին, մինչև որ  ադրբեջանական կողմը հայտարարեց մեր զինծառայողին գերեվարելու մասին. ճշտվում են բոլոր վարկածները: Եթե ադրբեջանական կողմը գերեվարել է մեր սպային, ապա դրա լուծումը փոխանակումն է, դա տևական ժամանակ է խլելու համապատասխան կառույցներից: Փաստն առկա է, և մենք այդ հանգամանքը ամբողջ խորությամբ ուսումնասիրելու խնդիր ունենք և կանենք… Սա այն խնդրի հետ է կապված, որը կոչվում է Արցախյան պատերազմ:

– Դուք Արցախում էիք, երբ ՀՀ երրորդ նախագահը ասուլիս հրավիրեց Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով, հասցրե՞լ եք ծանոթանալ ասուլիսի նրբերանգներին, արձագանքներին:

– Ես գիտեի, որ Սերժ Սարգսյանը ասուլիս է հրավիրել Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով, և երբ դրանից առաջ ինձանից մեկնաբանություններ էին խնդրում տարբեր լրատվամիջոցներ, ես ասում էի, որ ինձ համար հասկանալի չէ՝ ինչու հիմա: Հասկանում էի, որ զեկույցից առաջ ցանկանում է ինչ-որ բան խոսել, բայց դրանից շատ առաջ թե՛ ինքը, թե՛ իր ենթակայության տակ եղած զինծառայողներ և ոչ զինծառայողներ, նաև մեկ վարչապետ, կանչվել են հանձնաժողով և տվել են բացատրություններ, և տրամաբանությունը հուշում էր, որ պետք է սպասեին հանձնաժողովի վերջնական եզրակացությանը և դրանից հետո իրենց տեսակետները հայտնեին: Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, ինչ-ինչ բաներից ելնելով՝ որոշել է խոսել: Ի՞նչ հարցերի էր նա պատասխանում. այդ ասուլիսից առաջ հարցաշար էի ուղարկել մեր հանձնաժողովի անդամներին՝ պատգամավորների օգնականների միջոցով, որպեսզի իրենց դատողությունները և մեկնաբանություններն ամբողջացնեն և գրավոր տեսքով ուղարկեն փորձագետներին, խորհրդականներին, նրանց պատասխանները ներառված պետք է լինեն զեկույցում. այդ հարցերը մենք ընդունել ենք Քննիչ հանձնաժողովի աշխատանքի հենց առաջին օրը, արձանագրության մեջ դա նշված է, և հիմա՝ մեկ տարի հետո, պարզապես շրջաբերականի պես ուղարկել եմ հանձնաժողովի անդամներին: Սերժ Սարգսյանն իր ասուլիսում փորձել է անդրադառնալ հենց այդ հարցերին՝ քառօրյա «պատերազմը» հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել, գործողությունների արդյունքում մարդկային ռեսուրսների և տեխնիկայի ու սպառազինության կորուստները համաչա՞փ են եղել, թե՞ ոչ, հնարավո՞ր էր արդյոք մաքսիմալ նվազեցնել զինծառայողների ու տարածքների կորուստները, որո՞նք են կորուստների հիմնական պատճառները, ո՞ր ստորաբաժանումներն են հիմնական մեղավորներն ու թերացողները… Հաղթել ենք թե չենք հաղթել. այդպիսի բանավեճ չկար, պետք է սպասեին հանձնաժողովի վերջնական եզրակացությանը…

– «Ապրիլյան պատերազմը մենք հաղթել ենք, և չափման միավորն էլ Ադրբեջանի պլանների ձախողումն է»,- ասել է Ս. Սարգսյանը:

– Իսկ Սերժ Սարգսյանն Ադրբեջանի պլանների մասին այդքան քաջատեղյա՞կ է եղել, այդ դեպքում ինչո՞ւ այդ մասին մանրամասն չի ներկայացրել իր կառավարման վերջին հատվածում… Ս. Սարգսյանը թող բարի լիներ նկարագրեր հակառակորդի նպատակները…

– Հետախուզությունը չի՞ ունեցել տվյալներ հավանական հարձակման մասին:

– Սերժ Սարգսյանն ասում է՝ ոչ: (Մենք երկու անգամ լսել ենք հետախուզության պատասխանատու Կարապետյանին): Բայց Ս. Սարգսյանը մեկ այլ պարբերության մեջ ասում է՝ մեր արտաքին հետախուզության տվյալներով՝ հակառակորդը 1000-ից ավելի զոհ է ունեցել. եթե հետախուզություն չունեինք, ինչպես է դա պարզվել, և հարց է առաջանում՝ հետախուզության համար նախատեսված գումարներն ինչի՞ վրա են ծախսվել… Հասարակությունը խոր կասկածներ ունի, թե ինչ տեղի ունեցավ Ապրիլյանում, ինչ թերություններ կային, որոնք չբարձրաձայնվեցին, և արդո՞ք արդարացված է, որ մենք այդքան զոհ ունեցանք:

– Նախկին վարչապետը վրիպե՞լ է հայտարարություն անելով ապրիլյան պատերազմի ժամանակ թերացումների մասին:

– Չեմ կարծում, թե վրիպել է, քաղաքական նպատակով հնչեցրել է հայտարարություն, որը պետք է ունենար քաղաքական հետևանք, բայց այդ քաղաքական հետևանքն այլ եղավ՝ «վարունգը թարս աճեց»… Կարեն Կարապետյանին հրավիրեցինք հանձնաժո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 504 510
EUR 598 611
RUR 6.63 6.8
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր