Դեպի վեր

«Բաքվի հայտարարությունները, թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», ճիշտ չեն, նման բան չի եղել». Սեմյոն Պեգովը ներկայացրել է նոյեմբերի 9-ի հայտարարությանը նախորդած մարտերի ընթացքը

slaq.am11/22/2020, 7:42

«Բաքվի հայտարարությունները, թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», ճիշտ չեն, նման բան չի եղել». Սեմյոն Պեգովը ներկայացրել է նոյեմբերի 9-ի հայտարարությանը նախորդած մարտերի ընթացքը

Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հատուկ թողարկմամբ անդրադարձել է արցախյան պատերազմի արդյունքներին, այդ թվում՝ նախքան նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հրապարակումը Շուշիում տեղի ունեցած դիմակայությանը և դրանից հետո կատարվածին:

«Վստահ եմ և անգամ, ապացույցներ ունեմ, որ Ադրբեջանի դրոշի օրվան ընդառաջ Ալիևի հայտարարությանը, որին Բաքուն այդքան պատրաստվում էր, թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», նման բան չի եղել: Սա բացարձակ ճշմարտություն է: Շուշիում այդ պահին գտնվել են Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները: Իմ տվյալներով՝ խոսքը քաղաքի տարբեր հատվածներում գտնվող մինչև 200 հոգու մասին է»,- Tert.am-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ռուս լրագողը՝ հավելելով, որ անգամ նոյեմբերի 9-ի գիշերը նրանք պատրաստ են եղել առաջ շարժվել և գրոհել:

Նրա խոսքով՝ առավոտյան 5-ի սահմաններում հարյուրավոր զինծառայողներ պատրաստվել են օգնության հասնել Շուշիում գտնվողներին՝ քաղաքը ադրբեջանական խմբերից մաքրելու համար, սակայն ժամը 5-ին նրանք արդեն նահանջի հրաման են ստացել և շուտով իմացել են համատեղ հայտարարության մասին:

Խոսելով Շուշիում ադրբեջանցի զինվորների հայտնվելու մասին՝ Պեգովը հայտնել է, որ նոյեմբերի 6-ին մինչև ուշ գիշեր գտնվել է քաղաքում, և այնտեղ ոչ մի ադրբեջանցի չի եղել:

«Շուշիում մարտեր են ընթացել:...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր