Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այնպես չի, որ միայն սպառնում են կրակել։ Մի թե՞ կրակել չէ պետության հետևողական քանդումը։ Դուք կրակել եք հայի ուղղությամբ 2018-ին։ Ձեր անհատակ ստերով, չարությամբ, դագաղներով ու խորովածներով։ Կրակեցիք, երբ վերջնագիր ներկայացրեցիք երկրին՝ կամ տխմարը վարչապետ կամ ոչ ոք։ Դուք կրակել եք հայի ուղղությամբ համավարակի ընթացքում։ Միլիոնավոր դրամներ հատկացրեցիք, որոնք այդպես էլ հիվանդին չհասան։ Մի թե՞ կրակել չէ, երբ մարդուն սպանում էիք առանց թթվածնի։ Հիմա էլ շարունակում եք։ Աշխարհը գրանցում է արդյունավետ պատվաստանյութ, իսկ դուք անգամ այդ ուղղությամբ պայմանագիր չեք ստորագրում։ Դուք կրակել եք հայի ուղղությամբ 2020-ին ողջ պատերազմի ընթացքում։ Խաբում էիք ու խաբեցիք մինչև վերջ։ Թույլ չտ...
Կարդալ ամբողջովին