Դեպի վեր

Գևորգ Բաշինջաղյանի «Աշուն» կտավը համալրել է Ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուն

armenpress.am07/23/2020, 3:30
  • Email
  • Facebook
  • Twitter

Գևորգ Բաշինջաղյանի «Աշուն» կտավը համալրել է Ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուն

Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանն իր ընտանեկան հավաքածուից Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել հայկական կերպարվեստի խոշոր ներկայացուցիչ Գևորգ Բաշինջաղյանի վրձնին պատկանող «Աշուն» կտավը, որը ստեղծվել է 1910 թվականին։ Նվիրատուն այն ժառանգել է իր պապից՝ հայտնի գիտնական, ակադեմիկոս Բորիս Ավագյանից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կտավի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 23-ին:

Բորիս Ավագյանը նշել է, որ նախատեսում են պատկերասրահին նվիրել այն բոլոր կտավները, որոնք ժառանգություն են ստացել իրենց նախնիներից, քանի որ դրանք ազգային հարստություն են և պետք է պատկանեն ապագա սերունդներին:

Ըստ Ավագյանի՝ Հայաստանի ազգային պատկերասրահն հենց այն վայրն է, որտեղ պետք է պահվեն հանրահայտ նկարիչների ստեղծագործությունները:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն էլ խոսել է նվիրատվությունների կարևորության մասին՝ շեշտելով, որ նվիրատվությունների միջոցով է հավաքվել պատկերասրահի հայկական գեղանկարչո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 516.5 521.5
EUR 623 635
RUR 7 7.19
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր