Դեպի վեր

Մարտունաշեն. մեկը կորցրել էր չորս երեխային ու կնոջը, մյուսը՝ ամուսնուն, բոլորը՝ փոքրիկ հայրենիքը

armenpress.am05/1/2020, 11:42

Մարտունաշեն. մեկը կորցրել էր չորս երեխային ու կնոջը, մյուսը՝ ամուսնուն, բոլորը՝ փոքրիկ հայրենիքը

Ադրբեջանի ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշենի ենթաշրջանի (1989 թ.-ին Գետաշենի բնակչությունը ընդւոնել էր Շահումյանի շրջանին միանալու որոշում) Մարտունաշեն գյուղը 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ-ՄՀՆՋ)` ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ԽՍՀՄ բանակի ստորաբաժանումների հետ համատեղ ծրագրած «Օղակ» ռազմաոստիկանական ահաբեկչական գործողության առաջին թիրախներից էր։

Մարտունաշենը դեռևս մարտից գնդակոծվում ու հարձակումների էր ենթարկվում, սակայն տեղի ինքնապաշտպանական ուժերի գործողությունների շնորհիվ բնակիչները կարողացել էին դիմադրել։ Բայց ապրիլի 30-ից մեկնարկած «Օղակ» գործողության արդյունքում Մարտունաշենն ամբողջությամբ այրվում ու ոչնչացվում է, իսկ խաղաղ բնակչությունը՝ սպանվում, թալանվում և բռնագաղթեցվում։ Բնակիչներին ստիպում են ստորագրել փաստաթղթեր, թե իրենք «իրենց իսկ ցանկությամբ լքում են» սեփական տները։

Ապրիլի 30-ին՝ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, տանկերից ու թնդանոթներից սկսում են կրակել գյուղի ուղղությամբ։ Զորքերը չորս կողմից մտնում են գյուղ։ Սկզբում մտնում են զրահափոխադրիչները (ԲՏՌ), նրանց հետևից՝ օմօնականները, այնուհետև մի քանի տանկ, մյուս մասը կանգնել էր գյուղի վերին հատվածում և կրակում էր գյուղի վրա։

«Ես անձամբ տեսել եմ 5 տանկ։ Զինծառայողները զինված էին հրացաններով և գնդացիրներով, նրանք կրում էին զրահաբաճկոններ, գլուխներին դիմակներ էին, իսկ դեմքերը ներկված էր մրով։ ՕՄՕՆ-ականները զրահաբաճկոններով էին, կրում էին սև գույնի ոստիկանական համազգեստ, զինված էին ձեռքի գնդացիրներով ու հրացաններով։ Առաջինը սպանեցին Ալքամյան Շամիրին (1934թ. ծնված), որը դուրս եկավ տանից և խնդրեց իրեն ձեռք չտալ։ Հետո նրանք սպանեցին 60 տարեկան Հովհանեսյան Հովհաննեսին։ Հաջորդ զոհը դարձավ Աղաջանյան Ռազմիկը, որին սպանեցին իր տան շեմին»,- պատմել է դեպքերի ականատես, Մարտունաշենի բնակիչ Էդուարդ Հովհանեսյանը ու հավելել, որ չորրորդ զոհը 60-65 տարեկան Դավթյան Խաչիկն էր։ «Բոլոր սպանվածներն առանց զենքի էին…»։

Է. Հովհանեսյանը վկայել է, որ թալանել-տարել են ամեն ինչ՝ սառնարան, կահույք, գորգեր, անկողին և այլն։ Թալանից հետո հրդեհել են տները։ «Տանկերից կրակում էին տների ուղղությամբ ու մեկը մյուսի հետևից այրում… բոլորին՝ մեծից փոքր, ծնկի իջեցնում։ Անհնազանդներին սպառնում էին կրակել։ Մարդկանց գլուխների վերևով թռչում էին փամփուշտները, նրանցից շատերը կորցնում էին գիտակցությունը...»,- պատմել է նա։

Ապրիլի 30-ին հերոսաբար զոհվում է նաև Մարտունաշենի ինքնապաշտպանության ղեկավարությունը ապրիլի 19-ից ստանձնած, երկրաբան Սիմոն Աչիկգյոզյանը (Դեդ)։ Մեծ թվով և լավ սպառազինված հակառակորդի դեմ ինքնապաշտպանության էին դուրս եկել 30-ից քիչ թվով մարտիկներ՝ ձեռքներին միայն ավտոմատներ և 41 թվի հակատանկային նմուշի մի զենք։

Ապրիլի 30-ին ինքնապաշտպանական ջոկատը բնակչությանը տեղափոխում է անտառ և մարտի բռնվում թշնամու հետ։ Դեդը բարձրանում և հրացանով դիրքավորվում է տներից մեկի տանիքին՝ վերևից հակառակորդի ուժերի գործողություններն ավելի լավ տեսնելու և մարտը կառավարելու նպատակով։ Պաշտպանների վրա այնպիսի փոթորկալից կրակ է տեղում, որ մարտիկները չեն կարողանում գլուխները բարձրացնել։ Այդ պահին Դեդը սկսում է երգել՝ ասես իր ձայնով խլացնելով կրակոցների ձայնը։ Նրա հետևից սկսում են երգել նաև մյուս մարտիկները։ Տներն ավերելու համար տանկերը սկզբում կրակում էին երկաթե կաղապարներով, բայց երբ հասկանում են, որ մարտիկները չեն պատրաստվում նահանջել, գործի են դնում ֆուգասային արկերը։ Դրանցից մեկը ընկնում է այն տան վրա, որտեղից կրակում էր Դեդը։ Նա վիրավորվում է, բայց, չնայած տանիքից իջնելու և ապահով տեղ հեռանալու մարտընկերների հորդորին, սկսում է նորից երգել ու կրակել թշնամու ուղղությամբ։

Հաջորդ արկը ավերում է տունը։ Ընդհատվում է Դեդի երգը… Ընկերներին չի հաջողվում տան փլատակների տակից դուրս բերել հրամանատարի մարմինը։ Երբ վերջանում են փամփուշտները, մարտիկները ստիպված են լինում թողնել Դեդի մարմինն ու հեռանալ։ Միայն գիշերը երկու մարտունաշենցի, հասնելով գյուղ, փլատակների տակից դուրս են բերում Դեդի մարմինը [Ցվետանա Պասկաևա, վավերագրական ֆիլմ՝ «Նվիրյալները - Սիմոն Աչիկգյոզյան (Դեդ)»]: Սիմոն Աչիկգյոզյանը զոհվում է գիտակցաբար. նա հասկանում էր, որ իր զենքով անհնար է պայքարել տանկերի դեմ։ Նա այդ քայլով կրակը վերցնում է իր վրա՝ հակառակորդի ուշադրությունը իր կողմը կենտրոնացնելու և Մարտունաշենի բնակիչների կյանքը փրկելու նպատակով։

Մարտունաշենի վրա գնդակոծությունը, հարձակումներն ու թալանը շարունակվում են նաև հաջորդ օրերի ընթացքում։ Ականատեսները պատմել են, որ ապրիլի 30-ի սպանվածներին հաջորդ օրը հուղարկավորում են։ Տ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD504510
EUR598611
RUR6.636.8
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր