Մեր նորանկախ պետությունը համասեռ զարգացում չունեցավ, հերոսական շրջանին հաջորդեցին ցնցումներ, աղավաղումներ, խեղաթյուրումներ, որոնք շարունակվում են միչև այսօր: Պահպանելով արտաքին ձևը՝ անկախությունը բովանդակության առումով տուժեց այս տարիների ընթացքում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Սևակ Արամազդին:
«Մեր անկախության հիմքերը դրվել են ուղիղ և ճշգրիտ՝ շնորհիվ անկախությունը կերտած սերնդի և քաղաքական առաջնորդների: Եվ դրա շնորհիվ է, որ հետագա բոլոր ցնցումները չկարողացան սասանել մեր անկախությունը: Շեղում տեղի ունեցավ այն պատճառով, որ պատերազմից հետո, երբ թվում էր, թե հայ ժողովուրդը վերընթաց զարգացում պետք է ապրի, ընթացքը խզվեց՝ ենթակայական և աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, և հետևանքը եղավ Հայաստանում հաստատված ավազակապետությունը, որը ինչքան էլ փորձեց կոխկրտել անկախությունը և խեղդել հայ ժողովրդի ազատությունը, ի վերջո չհաջողեց, որովհետև հիմնված էր կեղծիքի վրա, ստորագույն բնազդն...
Կարդալ ամբողջովին