ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այսօր ԱԺ նիստի ընթացքում անդրադարձավ ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի քանդմանը:
«Սա արվում է մի շարք հստակ պատճառներով. առաջին՝ վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նշում Ադրբեջանում, եւս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական դոմինանտ կառույցը, որ Շուշիում մշտապես լինելու էր՝ բարձր եւ տեսանելի բոլոր հատվածներից, եւս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որեւէ կերպ հանդուրժել որեւէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում»,- ասաց Վարդանյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ Քրեական նոր օրենսգրքի նախագծի մեջ միջազգային հանցագործությունների շարքում ավելացվել է նոր հանցագործություն, որ վերաբերում է ազգային, ռասայական, կրոնական կամ այլ պատճառով որեւիցե խմբի մշակութային արժեքների ոչնչացմանը: «Ուզում եմ տեղեկացնել իմ բոլոր գործընկերներին, որ ես նախատեսում եմ եւ՛ բարեկամության խմբերի ղեկավարներին, եւ՛ համաշխարհային հոգեւոր առաջնորդներին իրազեկել այս մասին, եւ կոչ եմ անում, որ յուրաքանչյուրը կատարի այդ պարտավորությունը»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ սա նույն ձեռագիրն է, որ կիրառվեց Թուրքիայում, երբ Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի, նույն ձեռագիրն է, ինչ արվեց Ջուղայում:
Նա կոչ արեց ամեն կերպ համոզել միջազգային հանրությանը, որ վերջինս պետք է գործուն միջոցներ ձեռնարկի:
«Այն, ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, կարելի է որակել ռասիստական էթնիկ քաղաքականություն, որն ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ: Եվ այլ բառ, քան բարբարոսություն, որակել հնարավոր չէ». իր հերթին գմբեթի քանդման թեմային անդրադառնալով ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց...
Կարդալ ամբողջովին