«Մենք այսօր լինելով իշխանություն, ունենք այնքան ուժ, որ կանգնենք ձեր առաջ, ասենք, որ պատրաստ ենք մեր ջանքերը ներդնել Հայաստանի ապագայի գործում»,-Իջևանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու ներկայացրեց Հայաստանի Հանրապետության տնտեսական ձեռքբերումները:
«2019 թվականին աննախադեպ տարի ենք ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Եվրասիական տարածաշրջանում Հայաստանը գրանցել է ամենամեծ տնտեսական աճը:
2019 թվականի արդյունքներով մենք 1 մլրդ դոլարով ավելացրել ենք Հայաստանի պետական բյուջեի եկամուտները, 2019-ին 1 մլն 200.000 մարդու թոշակ,կամ նպաստ, կամ աշխատավարձ բարձրացվել է, կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհներ, որ տարիներով, 30-40 տարի չեն վերանորոգվել:
Վերջին անգամ երբ մայիսի 28-ի փողոցը վերանորոգվել է, ես 5-րդ կամ 7-րդ դասարանում եմ եղել: Էսօր վերանորոգվել է և Մետաղագործների թաղամաս տանող ճանապարհը: Ես հիշում եմ, մենք էնտեղ բնակարան էինք ստացել, և քայլելով գնում էինք, ու էդ ...
Կարդալ ամբողջովին
