Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանի ընտանիքը դեռ դեկտեմբերից Ամանորի եռուզեռի մեջ էր: Այդ նույն ժամանակ պատգամավորը զբաղված էր խորհրդարանական աշխատանքով: Henaran.am-ի թղթակցին նա պատմեց, որ ինքը պատրաստությունների ժամանակ չի ունեցել, աշխատանքը շատ էր:
«Ինչ-որ ձևով մասնակցել եմ էլի, տոնածառ զարդարել չգիտեմ, կինս ու երեխաներս լավ զարդարում են ու անհամբեր սպասում են այդ պահին, ես նվերներ եմ գնում»,-ասաց նա: Լ. Մարտիրոսյանի կրտսեր որդին հավատում է Ձմեռ պապի գոյությանն ու նամակ է գրել՝ ցանկանալով 3D գրիչ: Պատգամավորն ինքն էլ զարմացել է, որ նման բան գոյություն ունի. «Իսկ ավագ որդիս հասկանում է, որ չկա Ձմեռ պապ, բայց որպես համերաշխության նշան փոքր տղայիս՝ ձև է անում, որ ինքն էլ է սպասում, որպեսզի նա չհրաժարվի»
Ճոխ-ճոխ սեղաններ. Լ. Մարտիրոսյանի խոսքով, չեն լինում, համեստ են տոնում: Հետաքրքրվեցինք՝ վարչապետն ասել է, որ գոտինեը պետք է ձգել, այդ պատճառով են համեստ տոնում, պատգամավորն արձագանքեց. «Պատգամավորները պիտի համեստ նշեն, այն, ինչի անհրաժեշտությունը կա, ավելորդությունների կարիքը չկա, մանավանդ այն ժամանակ, երբ մեր ժողովրդի մի որոշ հատված իսկապես կարիքավոր է, խնդիրներ ունի, կ...
Կարդալ ամբողջովին