Դեպի վեր

Սահմանների բացման արդյունքում վտանգվելու է մեր տնտեսական անվտանգությունը

henaran.am01/11/2021, 6:54
  • Email
  • Facebook
  • Twitter

Սահմանների բացման արդյունքում վտանգվելու է մեր տնտեսական անվտանգությունը

Տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման՝ սահմանների բացման արդյունքում վտանգվելու է Հայաստանի տնտեսական անվտանգությունը։ Նման մտահոգություն NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքով՝ թուրքական, իսկ առաջիկայում արդեն ադրբեջանական ապրանքների մուտքը հայկական շուկա կանխելու եւ Հայաստանի տնտեսությունը թուրք–ադրբեջանական «ներդրումներից» զերծ պահելու նպատակով պետք է հնարավորինս շուտ դիտարկել թուրքական ապրանքներից հրաժարման այլընտրանքային հնարավորությունները։

Տնտեսագետը նշեց, որ չնայած ժամանակավոր սահմանափակումներին, այս պահին էլ շուկայում մեծ ծավալով թուրքական ծագման ապրանք է առկա։ Մասնավորապես 2019 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ տասանիշ դասակարգմամբ 2908 թուրքական ծագման ապրանքատեսակ, որից 2285-ը հանդիսանում է վերջնական սպառման ապրանքներ՝ նարինջ, հագուստ, յուղեր եւ այլն, իսկ 623-ը՝ միջանկյալ սպառման ապրանքներ (վերամշակման ենթակա)՝ կտոր, շինանյութ եւ այլն, որոնք դեռ սպառված չեն։

Նշենք, որ ՀՀ կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ՝ 2020թ. դեկտեմբերի 31–ից արգելվում է Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծումը (6 ամսով)։

«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլեւ անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայկական աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: Միաժամանակ, կանխարգելվում է վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը»,–շեշտեց նա։

Ընդհանուր առմամբ, ըստ նրա՝ Թուրքիայից ներմուծվող ապրանքների հիմնական մասն ունեն համադրելի որակներով փոխարկելիություն, սակայն փոխարկելիության անցումը կպահանջի որոշակի ժամանակահատված, որպեսզի տնտեսվարողները կարողանան գտնել այլընտրանքային շուկաներից որակապես նույնատիպ ապրանքներ։

«ՀՀ ներմուծվող թուրքական ծագում ունեցող 209.0 մլն ԱՄՆ դոլարի պատրաստի արտադրանքի մոտ 30%-ը առավելագույն մաքսային արժեք ունեցող ապրանքատեսակների թվում են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական նշանակության ապրանքներ: Գյուղատնտեսական ապրանքատեսակներն են` նարինջ, մանդարին, կիտրոն, նուռ, տանձ, խաղող եւ լոլիկ»,–ասաց նա։

Տնտեսագետն առաջարկեց նարնջի եւ մանդարինի մասով օգտվել այլընտրանքային շուկաներից՝ ԻԻՀ, Վրաստան, Եգիպտոս, Հարավային Աֆրիկա, Պակիստան, Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, ՌԴ, կիտրոնի մասով` Վրաստան, Եգիպտոս, Հունաստան, ԱՄԷ, Հարավային Աֆրիկա, Արգենտինա, ՌԴ, իսկ նռան, տանձի, խաղողի, լոլիկի համար այլընտրանքային շուկաներ կարելի է դիտարկել ԻԻՀ–ն, Վրաստանը, Պերուն, Կոլումբիան, ՌԴ–ն, Հարավային Աֆրիկան, Բելգիան, Նիդերլանդ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 518 522.5
EUR 623 635.5
RUR 6.98 7.21
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր