Դեպի վեր

«Եթե կազմակերպված չլիներ՝ 20 մեքենա որտեղի՞ց կհավաքվեր». «Թալին» ՋՕԸ-ում հնչած կրակոցի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

armtimes.com11/8/2019, 3:12

«Եթե կազմակերպված չլիներ՝ 20 մեքենա որտեղի՞ց կհավաքվեր». «Թալին» ՋՕԸ-ում հնչած կրակոցի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

նկարում՝ ձախից. Մկրտիչ, Անդրանիկ եւ Ժորա Սափեյանները

ՀՀ քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել երեկ «Թալին» ջրօգտագործողների ընկերությում տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի ընթացքում կրակոց էր արձակվել: Կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգքրի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն):

Հնչած ահազանգի հետքերով դեպքն ուսումնասիրվել է նաեւ ոստիկանությունում: Լրատվական ծառայությունից ի պատասխան մեր հարցման հայտնեցին, որ միջադեպի մի շարք մասնակիցներ արդեն բացատրություն տվել են, սակայն ոստիկանություն չի ներկայացել կրակոց արձակած անձը:

Երեկ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում «Թալին» ՋՕԸ ներկայացուցիչների եւ Մարտի 1-ից ու այլ քաղաքական իրադարձություններից հայտնի Սափեյանների միջեւ տեղի ունեցած վիճաբանության ու քաշքշուկի մասին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 7-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելով, որ մի քանի անձի միջև վեճ է տեղի ունեցել, եւ, ըստ նախնական տեղեկությունների` մասնակիցներից մեկը հրացանով կրակոցներ է արձակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված փամփուշտի մասեր։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։

Կողմերից ոչ մեկը չի հայտնում, թե ով է կրակոց արձակողը: Այս պահին նույնիսկ հստակ հայտնի չէ, թե ովքեր են հրահրել միջադեպը, ինչն է եղել պատճառը: Դրա վերաբերյալ, սակայն, միջադեպի կողմերն ունեն ենթադրություններ:

Մասնավորապես, միջադեպի կողմերից Անդրանիկ Սափեյանը մեր զրույցում պատմեց հետեւյալը. «Առավոտյան գնացի «Թալին» ՋՕԸ: Նախորդ օրվանից հայտնի էր, որ պետք է հրամանս այդ օրը լիներ եւ անցնեի աշխատանքի որպես «Թալին» ՋՕԸ տնօրենի տեղակալ: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ մի քիչ շփվեցինք, մեր հետագա աշխատանքից զրուցեցինք 20-30 րոպե: Հետո մի քանի հոգի եկան՝ թե ժողովուրդն ուզո՞ւմ է, որ հաստիք բացեք, որ տեղակալ եք նշանակում, ծախս եք ավելացնում, աշխատավարձ եք տալիս: Սպառնում էին, որ կգնան, երկաթգիծը կփակեն, ճանապարհ կփակեն, կգնան վարչապետի մոտ ու անգիր արած էսպիսի բաներ: Ասում էին մենք քայլել ենք, չգիտեմ ինչ: Ես էլ ասում եմ՝ եթե ասեմ, ես երբվանից եմ սկսել քայլել, ես էլ գնամ Հյուսիս-հարավ ճանապա՞րհը փակեմ, ասեմ լուծարեք ամբողջ կառույցը, աշխատավարձ խնայեք»:

Այնուհետեւ, ըստ Սափեյանի, իրենք դուրս են եկել ընկերությունից ու վիճաբանությունը շարունակվել է դրսում: Մեր հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ իր բարեկամները միացել են վիճաբանությանը՝ Անդրանիկ Սափեյանը պատասխանեց. «Իմ բարեկամները չէ, էդ մարդիկ ասում էին, որ եթե տեղակալ է նշանակվում՝ Արագած կամ Արտենի գյուղից պիտի լինի, մեր կողմից էլ մարդիկ էին եկել, որոնք ուզում էին, որ մեր կողմերից լինի»:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում տեղի ունեցածը, իր կարծիքով կազմակերպվա՞ծ է եղել այդ ակցիան՝ Սափեյանը պատասխանեց. «Սկզբում տպավորությունը այնպես էր, որ տնօրենը նորմալ էր տրամադրված, բայց վերջում հասկացա, որ այնտեղ հավաքավածները...իմ դեմ բողոքողներից մի քանիսին հարցրեցինք՝ ի՞նչ կապ ունեք այս ամենի հետ, պարզվեց, որ իր (տնօրենի ԺՊ-ի-խմբ.) ազգականներն են, այստեղից կարելի է հետեւություն անել, որ իր սրտով չէր (Սափեյանի նշանակումը-խմբ.)»:

Անդրանիկ Սափեյանը մեր զրույցում պնդեց նաեւ, թե չգիտի՝ ո՞վ է կրակել միջա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր