Հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների շրջանակներում ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը այսօր եզրափակիչ հանդիպումն է անցկացրել Արցախում գործող հասարակակական կազմակերպությունների, երիտասարդական կառույցների ներկայացուցիչների ու լրագրողների մասնակցությամբ:
Արցախի ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է հայեցակարգի բաժինները՝ մասնավորապես ուշադրություն հրավիրելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև կառավարման համակարգ գլուխներում առկա թերությունների և առաջարկվող փոփոխությունների վրա:
ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարները տեսակետներ են ներկայացրել ա...
Կարդալ ամբողջովին