PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Զորավան համայնքի 7-րդ դարի եկեղեցու տարածքում անհայտ անձինք 60 և ավելի սանտիմետրանոց փոսեր են փորել։ Տարածքը պահպանողների կարծիքով՝ փորձել են գանձեր գտնել, տեղեկացնում է 1lurer.am-ը։
ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ Կոտայքի մարզային ծառայության պահապան Էդգար Միրիբյանը հերթական շրջայցի ժամանակ է արձանագրել փոսերը: Ծառայության պետը նշել է՝ ամեն մի պահապան 5-6 գյուղ է հսկում, 7-10 օրը մեկ են տարածքում լինում, ավելի հաճախ չեն հասցնի՝ հուշարձանները շատ են, պահապանները՝ 11-ը:
ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ Կոտայքի մարզային ծառայության պետ Սմբատ Խաչատրյանն ասել է, որ այս տարածքում սա երկրորդ դեպքն է: Առաջինը եկեղեցուց մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող 13-րդ դարի մատու...
Կարդալ ամբողջովին