Հաղորդագրության մեջ նշված է. «Ամենօրյա ծառայությանը զուգահեռ, ապօրինի անտառահատումների դեմ պայքարին ուղղված լայնածավալ միջոցառում անցկացվեց հունվարի 10-ին։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա բոլոր ստորաբաժանումների ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին սպասարկվող տարածքում։ Ստուգումներ անցկացվեցին գործող փայտամշակաման արտադրամասերում, ճշտվեցին վերամշակվող փայտանյութի ձեռքբերման եղանակներն ու աղբյուրները։ Հետևողականորեն ուսումնասիրվեցին նաև ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունները։
Միջոցառման արդյունքում արձանագրվեց ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու և ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 18 դեպք։
Ժամը 9։20-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, Գետահովիտ գյուղում գտնվող փայտամշակման արտադրամասում հայտնաբերեցին 2,2 մետր երկարությամբ և լայնությամբ, 3 մետր բարձրությամբ դասավորված տարբեր հաստությունների կողահատ տախտակներ և 2 խ/մ վառելափայտ։ Չորանոցում հայտնաբերվեցին 5 մետր երկարությամբ, 2 մետր լայնությամբ և 3 մետր բարձրությամբ դասավորված կողահատ տախտակներ։
Ժամը 10։30-ին, Գանձաքար գյուղում գտնվող արտադրամասում Իջևանի ոստիկանները հայտնաբերեցին 2,2 մետր երկարությամբ, 16-74 սմ տրամագիծ ունեցող հաճարենու 145, իսկ թխկիի՝ 22, 30 և 34 սմ տրամագծով, նույն երկարության 3 գերան։ Հայտնաբերվեց հաճարենու տարբեր երկարության շուրջ 8 խ/մ տախտակ, 2 խ/մ երեսաթափ և 140 խ/մ տարբեր տեսակի փայտանյութ։
Ոստիկանները տեղեկություններ ունեին, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասում ապօրինի շինափայտ կա։ Ժամը 9։50-ին, արտադրամասում հայտնաբերվեց հաճարենու 13 խ/մ տախտակ, 2,2 խ/մ վառելափայտ, 5 խ/մ երեսաթափ, շուրջ 200 պարկ փայտի թեփ, 2,2 մետր երկարությամբ 16 գերան և բեռնատար՝ բարձված 11 խ/մ հաճարենու գերաններով։
Վերջինը տեղափոխվեց ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Անհայտ ծագման շինափայտի հաջորդ խմբաքանակը հայտնաբերվեց Իջևանի նախկին գորգագործական կոմբինատի տարածքում գործող արտադրամասում։
Հայտնաբերվեց 2,2 մետր երկարությամբ և 5 սմ հաստությամբ հաճարենո...
Կարդալ ամբողջովին