Իսրայելը պատրաստ կլինի սատարել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ նոր հնարավոր պայմանավորվածությունը: Այդ պնդմամբ ուրբաթ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն՝ պատասխանելով Սպիտակ տանը ամերիկացի լրագրողների հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ամերիկյան վարչակազմի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի եւ Սուդանի ղեկավարություն հետ այն առնչությամբ, որ երկու կողմերը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ Վաշինգտոնի միջնորդությամբ: Այդ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը նաեւ ենթադրել է, որ ի վերջո այլ իսլամական պետությունների հետ մեկտեղ Իսրայելի հետ կապերը կարգավորել կարող է նաեւ Իրանը: Ընդ որում՝ Թրամփը հերթական անգամ պնդել է, որ պատրաստ է նոր գործարք կնքել Իրանի հետ, որը կփոխարինի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ):
Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը չի առարկում այդ պոտենցիալ գործարքի դեմ: «Երբ ես դիմել եմ [2015 թվականին] ամերիկյան Կոնգրեսին, ես չեմ ասել, որ դեմ եմ ցանկացած գործարքի...
Կարդալ ամբողջովին