Հայկական ատոմային էլեկտրակայանում մեկնարկել է պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) կարևորագույն փուլը՝ սկսվել են ԱԷԿ-ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։ Թրծաթողումը թույլ կտա 80-85%-ով ելակետային վիճակի վերադարձնել ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը։ Այս ընթացակարգի իրագործումը հնարավորություն կտա Հայկական ԱԷԿ-ը շահագործել մինչև 2036 թվականը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին նշված աշխատանքներն իրականացնող ՌԴ «Ռոսատոմ» պետկորպորացիայից։
«Թրծաթողման աշխատանքների նախապատրաստումը տևեց գրեթե մեկուկես տարի: Այժմ թրծաթողման համար նաատեսված սարքավորումը տեղադրվել է կորպուսի իրանի մեջ, ավարտվել են վերջնական ստուգումները և սկսվել է տաքացումը։ Ռեակտորի իրանը տաքացվում է մինչև 4750 աստիճան, պահվում է այդ ջերմաստիճանում 150 ժամ, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը: Ռեակտորի իրանի մետաղի ջերմամշակումը կիրականացվի մեկ շաբաթվա ընթացքում:
Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ, որը «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական դիվիզիոնի մաս է կազմում։ Այժմ ԱԷԿ-ում թրծաթողման կայանքի կառավարման, տեխնոլոգիական բոլոր չափփորոշիչների հսկողությամբ և ռեակտորի իրանի թրծաթողման ռեժիմով զբաղվում են ռուսական ը...
Կարդալ ամբողջովին