Դեպի վեր

«Ֆրանսիացի պատգամավորներից թուրքոֆիլները ցեղասպանների գործընկերներն են». Սիմոն Աբգարյան

bravo.am11/19/2020, 9:54

«Ֆրանսիացի պատգամավորներից թուրքոֆիլները ցեղասպանների գործընկերներն են». Սիմոն Աբգարյան

Ֆրանսահայ հանրահայտ դերասան եւ ռեժիսոր Սիմոն Աբգարյանը բաց նամակ է հղել Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին:Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից ֆրանսահայ ճանաչված արտիստն իր մտահոգությունն է բարձրաձայնում եւ փորձում «արթնացնել» Ֆրանսիային։

Մի քանի անգամ բաց նամակներով նա դատապարտել է Թուրքիայի մարդասպան նկրտումները եւ միջազգային անտարբերությունը, այժմ իր նամակում շեշտում է Ֆրանսիայի չեզոքությունը եւ մատնացույց անում ֆրանսիացի պաշտոնյաների առեւտրային կապերն այդ երկրի հետ։

Ձեզ ենք ներկայացնում նամակի հիմնական մասերը.

«Ես ցանկանում էի գրել ձեզ նախորդ շաբաթ, բայց գիտեի ձեր զբաղվածությունը: Արցախում կատաղի մարտերի ավարտից անմիջապես առաջ զբաղված չէիք արդյո՞ք լքված Ադրբեջանին բժշկական օգնություն ուղարկելով: Դա անկեղծ կարեկցանքի գործողություն էր ձեր կողմից, ես կասկած չունեմ, անվիճելի քաղաքական կանխատեսման ժեստ՝ համոզված եմ: Ես էլ ձեզ պես չեզոք եմ մնում եւ ոչ մի դեպքում չեմ դատի ձեզ՝ Բաքվի մուլտիմիլիոնատեր բռնապետին դիմելու ձեր անհապաղ անհրաժեշտության համար: Երեկ երեկոյան հայկական ուժերի կոտորածից հետո, ովքեր միայնակ կռվել էին թուրքական եւ ադրբեջանական բանակների եւ սիրիացի ջիհադիստ այլ վարձկանների դեմ, դուք շտապեցիք օգնություն առաջարկել, բայց այս անգամ՝ հազարավոր արցախցի փախստականներին, ովքեր ստիպված են լքել իրենց հազարամյա հայրենիքը: Հետմահու այս օգնությունը շատ ուշ է գալիս, պարոն նախարար, եւ ես երախտապարտ չեմ ձեզ: Ճանաչում, այլ ոչ թե «մարդասիրական հումանիզմ» անհրաժեշտության դեպքում պետք է նվիրեիք Արցախի ժողովրդին, կամ գոնե պաշտպանեիք այդ գաղափարը:

Ռուս-թուրքական զզվելի թելադրանքից հետո Ալիեւը հայտարարեց, մեջբերում եմ. «Ես խոստացել էի, որ կորսանք հայերին՝ ինչպես շների, եւ արեցի դա»։ Նա արեց դա, եւ ոչ ոք չմիջամտեց։ Իսկ եթե այդպես է՝ նա կանգ չի առնի։ Հաղթանակի քամուց տարված եւ իր գեներալ ղեկավար Անկարայի կողմից խթանված՝ նա կցանկանա էլ ավելի առաջ մղել իր առավելությունը:

Չկարողանալով վերականգնել իր տնտեսության նշաձողը՝ նրա մեծ եղբայր եւ դաստիարակ Էրդողանը հաղթանակի գավաթ էր փնտրում: Ինչպես ցանկացած գիշատիչի, այնպես էլ նրան՝ անհրաժեշտ էր թարմ կտրված գլուխ ճոճել: Իր հուսախաբ ժողովրդին նետելու զոհ։ Մարմին, որը մեխվելու է նրա պանթուրքական փառասիրության պատին: Իհարկե, իր անձնական փառքի համար (քանի որ նա ցանկանում է իր անունը հավերժության դարպասներին փորագրել), բայց նաեւ իրեն արբեցնող հայերի արյան համար՝ մեր արյան։

Այն հին զայրույթի համար, որը նա չի կարող ճնշել: ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր