Ջուլիա Ռոբերթսն ու Ջորջ Քլունին վերջին համագործակցությունից 6 տարի անց նորից խաղընկերներ են դարձել: Universal Pictures-ի նկարահանած ռոմանտիկ կատակերգության պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 21-ին՝ Վենետիկի 79-րդ կինոփառատոնում: Նրանք մարմնավորվում են ամուսնալուծված ծնողների, որոնք թեեւ պատերազմում են միմյանց դեմ, սակայն միավորվում են իրենց դստեր հարսանիքը խափանելու համար:
«Տոմս դեպի դրախտ» ֆիլմի գործողությունները Բալիում են տեղի ունենում: Զույգի դուստրը՝ Լիլին, պատրաստվում է ընտանիք կազմել տեղաբնակներից մեկի հետ, որի հետ ծանոթացել է դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ուղեւորության մեկնելու ընթացքում:
Ռոբերթսն ու Քլունին կարծում են, որ իրենց աղջիկը նույն սխալն է թույլ տալիս, ինչ եւ իրենք, ու տարատեսակ հնարքների են դիմում՝ նրանց բաժանելու համար, անգամ գողանում են ամուսնական մատանիները:
Ռեժիսոր Օլ Փարքերի ֆիլմը բավական զվարճալի է ստացվել, այդ մասին է վկայում նոր թրեյլերը, որն արդեն երկու միլիոնից ավելի դիտում ունի: Թրեյլերում երեւում է, որ Ռոբերթսի ու Քլունիի մարմնավորած կերպարների միջեւ էլ կայծ է առաջանում, իսկ թե արդյոք կմիավորվեն, իմանալու համար պետք է սպասել մինչեւ աշուն:
Վերջին անգամ Ռոբերթոն ու Քլունի...
Կարդալ ամբողջովին