Դեպի վեր

Քիմիական ինստիտուտի սրտում բազմաբնակարան շենք կառուցելու ծրագիր կա. աշխատակիցներն անհանգիստ են

azatutyun.am07/31/2021, 12:48

Քիմիական ինստիտուտի սրտում բազմաբնակարան շենք կառուցելու ծրագիր կա. աշխատակիցներն անհանգիստ են

Գիտությունների ազգային ակադեմիայի «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի ճաղավանդակներին օրեր առաջ հայտնվել է «Մի վնասեք գիտությանը» գրությամբ պաստառը։ Ինստիտուտի աշխատակիցները անհանգստացած են՝ ինստիտուտի տարածքում գտնվող հողակտորի վրա բազմաբնակարան շենք կառուցելու ծրագիր կա։

«Սա ջրավազանի տարածքն է, պատկերացնո՞ւմ եք` մեկ, երկու, երեք, չորս, հինգ հատ մասնաշենք է, ու հենց սրտում ինստիտուտի, դեռ չեն էլ կողմնորոշվել, թե քանի հարկանի շենք է լինելու», - ասում է «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի գիտաշխատող Ռոբերտ Հակոբյանը:

90-ականների վերջին ֆինանսական խնդիրների պատճառով ինստիտուտը դիմել է քաղաքապետարանին՝ խնդրելով ջրավազանի մաքրման ծախսերը հոգալ։ Քաղաքապետարանը չի մերժել, բայց ջրավազանի տարածքը հանել է ինստիտուտի բալանսից, և այդ ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ 2006թ.-ին տարածքը փոխանցվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքին: Համայնքի ավագանու որոշմամբ էլ այն 1 միլիոն 200 հազար դրամով վաճառվել է։ «Հետք» պարբերականը պարզել է, որ դեռ 2006-ին տարածքը գնել է Հակոբ Ումրիկյանը, ով «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն Հակոբ Ումրիկյանի թոռն է։

Այնուհետև տարիների ընթացքում տարածքը մի քանի, իրար հետ փոխկապակցված սեփականատերեր է ունեցել։ Հողի ներկայիս սեփականատերը 1 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող, նորաստեղծ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունն է, որի ներկայացուցիչների հետ կապվել չհաջողվեց։

Այս տարվա հուլիսի 21-ին վարչապետի պաշտոնակատարի հետ կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին տարբեր ներդրողներ, անդրադարձ է եղել այդ տարածքին, և Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներդրողին ներկայացնել ջրավազանի կողքով անցնող պատմամշակութային ջրանցքի պահպանության հետ կապված բոլոր պահանջներն ու չափորոշիչները, իսկ ինստիտուտին հասցվող վնասի մասին խոսք չի եղել։

Կենտրոնի աշխատանքը կխաթարի այստեղ մեկնարկած ցանկացած շինարարություն, պնդում են աշխատակիցներն ու հիմնավորում. «Բնակելին, որ եղավ, բնակիչները հաստատ բողոքելու են:

Հոտ են առնելու, այդ ժամանակ ինստիտո՞ւտն են փակելու, թե՞ նորից շենքն են քանդելու: Մենք զբաղվում ենք գիտահետազոտական գործունեությամբ, որտեղ միջավայր կա, որ պետք է լինեն շատ մաքուր, այդ փոշին ո՞ւր է գնալու: Հարկերը փորելուց, այդ վիբրացիայից եթե սարքերը վնասվեն, որ մեկ միլիոն եվրոյից ավելի արժեք ունի, ո՞վ է փոխհատուցելու»։

Դեռ 2007թ.-ից սկսած, երբ ինստիտուտի աշխատակիցները տեղեկացել են, որ տարածքում կարող է շինարարություն սկսվել, դիմել են բոլոր պատկան մարմիններին՝ տարածքը վերադարձնելու խնդրանքով, ասում է երկար տարիներ կենտրոնը տնօրինած, այժմ էլ Մնջոյանի անվան ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանը. «Ու պատասխաններ էինք ստանում` գործարքն իրականացված է օրենքով, եթե համաձայն չեք, դիմեք դատարան»:

Փաստն այն է, որ այդ տարածքն ունի սեփականատեր, մինչդեռ 2016թ. գործարքի վերաբերյալ դատախազությունում ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործով պարզվել է, որ անշարժ գույքը 2006 թվին օտարվել է օրենքի խախտմամբ՝ կադաստրային արժեքից շուրջ 40, իսկ շուկայական արժեքից՝ 220 անգամ պակաս արժեքով, սակայն քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ վաղեմության ժամկետն ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր