Դեպի վեր

Պիլոտային ծրագրի անվան տակ արդյունագործական ձկնորսությունը լուրջ ծավաների է հասել․ Ա․Ղազարյան

panorama.am02/20/2021, 3:42

Պիլոտային ծրագրի անվան տակ արդյունագործական ձկնորսությունը լուրջ ծավաների է հասել․ Ա․Ղազարյան

Շրջակա միջավայրի նախարարությունը փորձնական ծրագիր է իրականացնում ՝ կանոնակարգելու Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Մասնավորապես, արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն իրականացվում է 17 տեղամասերից։ Սա արվում է այն բանի համար, որ հնարավոր լինի սահմանել վերահսկողություն և, ինչպես պնդում էին պատասխանատու պաշտոնյաները, պայքարեն ապօրինի ձկնորսության դեմ։ Սակայն իրականում պատկերն այլ է՝ ոչ միայն ապօրինի ձկնորսության դեմ պայքար չի նկատվում, այլև ճիշտ հակառակը ՝ այժմ զգալի քանակով ձուկ որսվում է ՝ հիմա արդեն օրինական ճանապարհով։

«Panorama.am»-ի հետ զրույցում ՇՄ նախկին փոխնարար Այսեր Ղազարյանը նշեց, որ Սևանա լճում 2020թ-ի ձկնորսության պիլոտային ծրագրի անվան տակ արդյունագործական ձկնորսությունը լուրջ ծավաների է հասել։ Այս մասին փաստում են արբանյակային լուսանկարները։ Մի քանի տեղամասերի արբանյակային պատկերների համադրությունը ցույց է տվել, որ 2019թ-ի և 2020թ-ի նոյեմբեր ամսվա դրությամբ ձկնորսական նավակների քանակն ավելացել է մոտ երկու անգամ:

«Դա նշանակում է, որ մենք գործ ենք ունեցել ոչ թե պիլոտային կամ փորձնական սիգի ձկնորսության կազմակերպման,այլ չհամակարգված արդյունագործական ձկնորսության հետ»,-ասաց Այսեր Ղազարյանն ու շեշտեց․ «Ուղղակի խայտառակ վիճակ է»։

Նրա խոսքով ՝ տպավորություն է,որ այս կամ այն որոշումներ կամ օրենքներ ընդունելով, օրինականացնում ենք ապօրինի գործողությունները,ինչպես ձկնորսության , այնպես էլ լայնածավալ ծառահատումների և այլնի մասով։

«Աշխարհում կոռուպցիոն համակարգերի ամենածայրաստիճան վիճակը է համարվում, երբ ապօրինի բիզնեսները իրենց համար ցանկալի արդյունքը «ձևակերպում» են իրավական դաշտում։Այսինքն՝ ինչ-որ ապօրինի բանի տակ փաստաթղթեր են դրվում և այն դառնում է օրինական։ Նույնը հիմա կատարվում է ձկնորսության մասով։ Մի կողմից մարդիկ ասում են՝ դե չենք կարողանում դադարեցնենք, պետք է օրինականացնենք, որ այդ գլխացավից պրծնենք։ Ձուկ են բռնում, ասում են՝ պիլոտային ծրագրով, օրենքով, որոշումներով թույլատրված է։ Բայց իրականում ՝ այն ապօրինի բիզնեսի սպասարկում է, որ որևէ մեկը այդ դաշտում չփորձի ասել,թե անօրինական ձկնո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր