Դեպի վեր

Կա «Բանվորի արձանի» վերականգնման 2 տարբերակ

panorama.am08/5/2022, 2:24

Կա «Բանվորի արձանի» վերականգնման 2 տարբերակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի վերականգնման և տեղակայման հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրային քննարկում:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, քանդակի հեղինակի՝ Արա Հարությունյանի ընտանիքի անդամները, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ, ոլորտի ականավոր գործիչներ՝ ճարտարապետներ, քանդակագործներ, նկարիչներ:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, քննարկման առանցքում «Բանվորի արձանի» վերականգնման տարբերակների և տեղակայման վայրի հարցերն էին:

Փոխնախարարը ներկայացրել է արձանի վերականգնման 2 տարբերակ, որոնց շուրջ էլ ծավալվել է քննարկումը:

Առաջին տարբերակով նախատեսված է արձանը վերականգնել լիարժեք՝ այնպես, ինչպես եղել է: Ըստ առաջարկվող երկրորդ տարբերակի՝ այն պետք է վերականգնվի որպես արվեստի օբյեկտ՝ ինստալյացիա, ժամանակակից մոտեցմամբ, որն իրենով կխորհրդանշի վանդալիզմի դեմ պայքարը:

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի հիմնավորմամբ՝ բացակայում են արձանի մոտ 50 տոկոսը և մանրակերտը, ինչը բարդացնում է լիարժեք և նույնական վերականգնման հնարավորությունը: Ըստ նրա՝ համաձայն ուսումնասիրությունների՝ 2 տարբերակն էլ հնարավոր է իրականացնել, սակայն պետք է հասկանալ, թե հնարավոր է արդյոք առանց որակական խաթարումների վերականգնել արձանը, և, ի վերջո, որն է վերականգնման բուն նպատակը:

Արա Հարությունյանի որդին՝ Արամ Հարությունյանը, հայտնել է ընտանիքի դիրքորոշում...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր