PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստան–ԱՄԷ գործարար համաժողովի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցում, անդրադառնալով դեպի ԱՄԷ և հակառակ ուղղությամբ վերարտահանման ռիսկերին` կապված ՌԴ նկատմամբ արևմտյան պատժամիջոցների հետ, ասել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ վերարտահանման դեպքում հայկական ընկերությունները չընկնեն երկրորդային պատժամիջոցների տակ։
«Մեր գործիքակազմով փորձում ենք բացառել սանկցիոն ապրանքների առևտուրը»,– ընդգծել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Բացի սանկցիոն ապրանքների վերարտահանումից, ՀՀ–ն և ԱՄԷ–ն, ըստ նրա, շահագրգռված են, որպեսզի մաքսիմալացնեն այն հնարավորությունները, որոնք կան աշխարհում։
Քերոբյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ ՀՀ համար դարձել են երեք խոշոր առևտրային գործընկերներից մեկը։
Ըստ նրա` 2022–ին ՀՀ և ԱՄԷ առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը։
«2023 թ. առաջին յոթ ամսվա տվյալներով` մեր երկու երկրի առևտրաշրջանառությունը կազմել է 870 մլն դոլար, որը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները»,– վստահեցրել է նախարարը։
Հայաստան–ԱՄԷ գործարար համաժողովին հայկական կողմից մասնակցում է 200–ից ավելի գործարար։ Ըստ նախարարի սա նախորդ 25 տարվա ընթացքում Հայաստան–ԱՄԷ ամենախոշոր գործարար համաժողովն է։ Քերոբյանի համոզմամբ դա արձագանքն է այն զագացող տնտեսական հարաբերությունների, որոնք ունենք ԱՄԷ գործընկերների հետ։
«Տնտեսական հարաբերությունները ԱՄԷ–ի հետ բազմաշերտ են ֆինանսական, անշարժ գույքի, առևտրի, արդյունաբերության, մշակույթի, առողջապահության ոլորտներում և այլն։ Գիտեք, որ զբոսաշրջության բնագավառում էլ ՀՀ ԱԳ նախարարԱրարատ Միրզոյա...
Կարդալ ամբողջովին