Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը հաջորդած խնջույքի լուսանկարները սուր քննադատության առիթ են դարձել Հայաստանի իշխանությունների հասցեին։
Երեկ տեղի ունեցած միջոցառման լուսանկարներից պարզ է դառնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, մի քանի տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են բացօթյա տարածքում կազմակերպված խնջույքին՝ առանց պահպանելու սոցիալական հեռավորությունը։
Սոցիալական ցանցերում օգտատերերը, քննադատելով կորոնավիրուսի տարածման պայմաններում նման մարդաշատ հավաքի անցկացումը, հիշեցնում են, որ անձամբ վարչապետն է պարբերաբար կոչ անում չմասնակցել բազմամարդ միջոցառումների և դիմակներ կրել, մինչդեռ հենց իրենք չեն պահպանում այդ կանոնները։
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում պատասխանելով հնչող քննադատությանը՝ պնդեց, թե իրենց կողմից պահպանվել են սահմանված բոլոր կանոնները․ - «Մինչև ընդունելությունը տեղի էր ունեցել Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը, որից առաջ և որի ժամանակ և՛ վարչապետը, և՛ տիկինը, և՛ կառավարության անդամները, և՛ Ազգային ժողովի պատգամավորները, հրավիրյալները մեր կողմից կրել են դիմակներ, շատերը նաև կրել են ձեռնոց»։
Գևորգյանի խոսքով, հրապարակված լուսանկարները ընդամենը մի պահ են, երբ շնորհավորանքներ են հնչել։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենք դիմելու են Արցախի ոստիկանություն՝ խնջույքի մասնակիցներին, այդ թվում վարչապետ Փաշինյանին տուգանելու համար։
Ըստ Իոաննիսյանի, բարձրաստիճան պաշտոնյաները խախտել են Արցախի պարետի որոշումը, որով արգելվում է 20 հոգուց ավելի մասնակիցներով միջոցառումները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Կառավարության նիստի ընթացքում ասել էր, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շատ լուրջ է, և իրենք պետք է օրինակ ծառայեն քաղաքացիների համար․ - «Քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում էր արված, նաև սոցիալական ցանցերում, թե եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, ինչու կառավա...
Կարդալ ամբողջովին