Asekose.am-ի խնդրանքով 2016-ն ամփոփել ու 2017-ի ծրագրերի մասին խոսել է մարզական մեկնաբան Ալեքս Ենոքյանը:
Երևի այն եզակիներից եմ, ում մոտ 2016 թվականը հաջող էր։ Տարվա մեծ մասն ապրել եմ Դուբայում և 2017-ը դիմավորելու եմ այստեղ։ Անցնող տարվա սկզբում հասկանալով, որ հեռուստատեսությունից դեռ երկար ժամանակ չեմ ստանա այն, ինչի համար տարիներ շարունակ պայքարում էի, որոշեցի ժամանակավոր դադար վերցնել և խորացնել ունակություններս երաժշտության մեջ։
Արդյունքում այս տարի 3 անգամ առաջարկ ստացա նվագել և աշխատել Դուբայում և ցայսօր նվագում եմ տարբեր ազգերի ներկայացուցիչների առջև և շարունակում եմ աճել որպես երաժիշտ։ Սակայն այս որոշումը հեշտ չտրվեց, քանի որ մոտ 10 տարի նվիրել էի հեռուստաեթերին և կապնվել շատ մարդկանց հետ։
Բայց փաստը փաստ էր, որ բացառությամբ առաջին 2 տարիների, մնացած ժամանակահատվածում չեմ զբաղվել նրանով ինչն իրականում իմն է և հանուն որի էլ տարիներ առաջ հայտնվեցի եթերում։
Իսկ ուղղակի «Հեռուստացույցով երևալը», ի տարբերություն բազմաթիվ գործընկերներիս, երբեք ինքնանպատակ չեմ համարել։
Հուսով եմ, շուտով կգա այն օրը, երբ ես կրկին ցանկություն կհայտնեմ վերադառնալ «TV»:
Առայժմ դրա համար որևիցէ նախադրյալ չկա, բայց և այնպես ցանկանում եմ պաշտոնապես հայտարա...
Կարդալ ամբողջովին