Դեպի վեր

Ոստիկանությանը զանգավածաբար քաղաքական նպատակներով օգտագործելը ձևավորելու է պայթյունավտանգ իրավիճակ․ Էլինար ՎարդանյանԷլինար Վարդանյան

panorama.am09/16/2020, 3:18
  • Email
  • Facebook
  • Twitter

Ոստիկանությանը զանգավածաբար քաղաքական նպատակներով օգտագործելը ձևավորելու է պայթյունավտանգ իրավիճակ․ Էլինար ՎարդանյանԷլինար Վարդանյան

Հասարակության մեջ ոստիկանության հանդեպ կուտակվում է էական դժգոհություն։ Մենք այս մասին արդեն տևական ժամանակ է զգուշացնում ենք։ Ամեն օր արձանագրվում են քաղաքացիների և ոստիկանության բախումներ։

Մենք վերադառնում ենք իննսունականներ, երբ պաշտպանված չէիր ոչ միայն պատահական կրակոցից կամ դանակահարությունից, այլև կարող էիր դառնալ ոստիկանների կամայականությունների զոհ։

Իրավապահ համակարգին տրվող անլուրջ՝ ծեփելու, փռելու, պառկեցնելու մասին հակաօրինական հրահանգները, ըստ էության դարձել են ոստիկանության հիմնական աշխատելաոճը։ Եվ սա դարձել է օրինաչափություն։

Վերջին մի քանի օրը հետևում ենք քաղաքացի-ոստիկան բախումների քրոնիկոնին։ Լարվածությունը խորանում է հատկապես քաղաքական հրահանգով ամբողջ ոստիկանությունը դիմակային տուգանքների հանելու արդյունքում։ Դիմակների պրոբլեմի ֆոնին, երբ քաղաքի շուկաներում, մարդաշատ վայրերում մարդկանց իննսուն տոկոսը դիմակ չի կրում, ոստիկանները կարող են դա անտեսել, սակայն փոխարենը մի քանի հոգով կկատարեն դիմակը պատահաբար իջած աղջկան տուգանելու սրբազան պարտքը։

Կացնային այս մոտեցումն իր հերթին ծնում է դիմադրություն և բախումներ։ «Դիմակների պատերազմը» օրեցօր նոր զարգացումներ է ստանում՝ հասնելով աբսուրդի։ Ոստիկանության պահվածքը վաղուց արդեն դուրս է բանականության շրջանակներից։ Ձևավորվում է անտանելի մթնոլորտ։ Քաղաքական իշխանության հրահանգը ոստիկանությանն՝ առավելագույն անհանդուժող լինել դիմակների խնդրում, գնալով վերածվում է ոստիկանական բեսպրեդելի, դուրս է գալիս մարդկային նորմերից։ Գյումրու կենտրոնում դիմակի պատճառով տեղի ունեցածբախումը տիպիկ օրինակներից մեկն է՝ անկառավարելի իրավիճակ, ծեծ, ուշաթափություն։ Եվ այդ ամենը մանկահասակ երեխայի ներկայությամբ։ Ընտանիքի հետ զբոսանքի դուրս եկած երիտասարդի ոչ պատշաճ ձևով կրած դիմակը դարձել էր վիճաբանության առարկա։ Իսկ հետո բեսպրեդել՝ քաշքշել, գետնին գցել, հարվածել։ Եվ ամենակարևորը այս ամենը մի քանի տասնյակ առանց դիմակների այլ քաղաքացիների ներկայությամբ։

Նույն օրը մեկ այլ ոստիկան երկար ժամանակ փորձում էր քաղաքացու հետ պարզել, թե ինչ է ընկույզը։ Պարզվում է «պոպոքը» սնունդ չէ։ Ոստիկանը չգիտեր ինչ է, բայց սնունդ չէ։ Հավանաբար դիմակների համար տուգանքների այդ օրվա պլանը պատշաճ չէր կատարվել։

Երեկ արդեն խայտառակ իրավիճակ էր Րաֆֆու փողոցում՝ կռիվ, հրմշտոց և քաշքշոց։ Մի քանի ոստիկան դիմակի համար բռնել էին մի կնոջ, փորձում էին քաշքշելով բերման ենթարկել։ Ի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485 491
EUR 566 580
RUR 6.12 6.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր