«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեզ հասած տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը շարունակում է ինտենսիվ հանդիպումների շարքը: Այս օրերին նրա հետ հանդիպում խնդրողների պակաս չի զգացվում: Քաղաքական դաշտում գործող տարբեր ուժերի ներկայացուցիչներ ցանկանում են օր առաջ տեղեկանալ Ծառուկյանի քաղաքական նպատակների մասին, քանի որ բոլորի համար էլ պարզ է, որ բացի իշխանական բևեռից, առաջիկա ընտրություններում ծանրության երկրորդ կենտրոնը Ծառուկյանն է լինելու: Անձամբ Ծառուկյանը դեռ չի շտապում իր քաղաքական պլանները բարձրաձայնել:
Մեր վստահելի աղբյուրը մի քանի տեղեկություն փոխանցեց, որոնց շուրջ այսօր ընթանում են քննարկումները: Առաջին` Ծառուկյանը կվերադառնա, եթե տեսնի, որ կարելի է երկրում ռեալ բան փոխել ու դրա համար կա կարող թիմ: Երկրորդ` Ծառուկյանը հաստատ ԲՀԿ չի վերադառնա: Ամենայն հավանականությամբ Գ. Ծառուկյանի շուրջ կձևավորվի աննախադեպ ծավալներով, վերկուսակցական ֆորմատի դաշինք: Այդ դաշինքի մեջ են մտնելու անցյալում չպախարակված, դրական նկարագիր ունեցող հին ու նոր սերնդի այն գործիչները, ովքեր ապացուցել են նվիրվածությունը երկրին, իրենց ոլորտներում կայացած ու բարձր արդյունքներ արձանագրած մարդիկ են, ո...
Կարդալ ամբողջովին