ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ՌԴ քաղաքացիության հանգամանքը, որ փաստորեն եղել է այն ժամանակ, երբ Հայրապետյանը Հայաստանում եղել է ԱԺ պատգամավոր, խոսում է Հայաստանում առկա վտանգավոր մի երևույթի՝ այսպես ասած, խորքային պետության առկայության մասին:
Սրա մասին Հայաստանում խոսվել է շատ, առավելապես կոռուպցիոն բուրգի կամ համակարգի խնդրի համատեքստում: Սակայն ՌԴ քաղաքացիության հանգամանքը այդ երևույթի ևս մեկ, գուցե առավել խորքային շերտ է, որ ունի արդեն հերթական, ոչ թե բացառիկ դրսևորում՝ 2019-ին էլ պարզվեց, որ ՌԴ քաղաքացի է եղել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որն անցնում է մարտիմեկյան գործով, բայց այսօր ապահով է Ռուսաստանում:
Հնարավոր է թերևս ասել վստահաբար, որ Հայաստանի կառավարող համակարգի տարբեր առանցքային դերակատարներ ու պաշտոնյաներ ունեցել են «անցաթուղթը», այսինքն՝ ՌԴ քաղաքացիություն, որը նրանց համար եղել է անպատժելիության գերագույն կատեգորիան: Իշխանությունը Հայաստանում բավարար չէր այդպիսին համարվելու համար, որովհետև այդ իշխանությունը Հայաստանում գերագույն ատյանը չէր, չէր կարող տալ անպատժելիության սուվերեն երաշխիք:
Սա է պատճառը, որ հարկ ենք համարում Հայաստանում իրականացնել զննություն՝ պարզելու համար, թե էլ ովքեր են, որ ունեն ՌԴ քաղաքացիությու...
Կարդալ ամբողջովին