Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ եւ նշել, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նախագահը հավաստիացրել է, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն գրավել, միայն շփման գծի մի փոքր հատված հարավում և մի փոքր հատված էլ հյուսիսում, ընդամենը 200-300 մետր տարածք, որի ամեն մետրի համար ադրբեջանցիները մեկից ավելի զոհ են տվել, ընդ որում, վստահություն է հայտնել, որ դրանք էլ շուտով կվերադարձվեն: Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը, նախագահի խոսքով, ընդամենը միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ է, որի նպատակն է նախադրյալներ ստեղծել իր իսկ սանձազերծած ռազմական գործողությունները և դրանց շարունակությունը քողարկելու համար: ՊԲ գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանը «Արցախ» հեռուստաընկերությանը պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողներին այժմ արդեն «բռթելով» են առաջին գիծ բերում: Ավելին՝ Ադրբեջանը կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունն այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով շարունակվում են մարտերը: Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում եւ ամբողջովին ջախջախվել է՝ թողնելով կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը՝ կիրառել են ծանր տեխնիկա, այդ թվում նաեւ ТОС-1 հրանետներ եւ մարտական անօդաչու թռչող սարքեր: Սակայն հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են արդեն երեք անօդաչու թռչող սարք։ Համացանցում տարածվել է տեսանյութ, որում հայ զինծառայողները պատմում են՝ ինչպես են ոչնչացրել ադրբեջանական ուղղաթիռը: Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի վրա ապրիլի 3-ի առավոտի...
Կարդալ ամբողջովին