Դեպի վեր

«Հաշվի առնելով բյուջետային լարված կացությունը, չի բացառվում նաև դեֆոլտի հավանականությունը»

1in.am08/2/2020, 6:36

«Հաշվի առնելով բյուջետային լարված կացությունը, չի բացառվում նաև դեֆոլտի հավանականությունը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

– Պարոն Մարգարյան, Վիճակագրական կոմիտեն հրապարակել է երկրի սոցիալտնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, նվազել է 4.7 %-ով։ Իսկ մասնավորապես, օրինակ, այս տարվա հունիսին, 2019-ի հունիսի համեմատ, ՏԱՑ-ը նվազել է 7.5 տոկոսով: Ինչո՞վ է սա պայմանավորված, ի՞նչ հիմնական գործոններ կառանձնացնեք:

– Նման ցուցանիշը սպասելի էր ու օրինաչափ։ Տնտեսական ակտիվության անկման պատճառն, իհարկե, համավարակն է ու նրա համակարգային ազդեցությունները։ Սա ստանդարտ իրավիճակ է, որ բնորոշ է թե՛ զարգացած և թե՛ զարգացող երկրներին։ Այս թվերը նույնիսկ ինչ-որ տեղ անսպասելի են, քանի որ տնտեսության գրեթե բոլոր ոլորտների կարանտինային սահմանափակումները բազմաթիվ առումներով դեգրադացնող ազդեցություններ են թողնում՝ հանգեցնելով մասնավոր հատվածում գործարար ակտիվության և ներդրումային ծրագրերի սահմանափակումների։ Այս պայմաններում խիստ սահմանափակվել է ինչպես մակրոտնտեսական առաջարկը, այնպես էլ պահանջարկը։ Հայաստանում տնտեսական անկումը շատ ավելի մեծ կլիներ, եթե չլինեին կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների՝ երկու տասնյակից ավելի ծրագրերը, որոնց մեծ մասը ուղղված է մակրոտնտեսական պահանջարկի խթանմանը։

– Ըստ պաշտոնական տվյալների՝ ընթացիկ տարում աճ է արձանագրել միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 1.5 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 1.7 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 2.6 տոկոս: Ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում՝ 2020-ի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, նվազումը կազմել է 23.3 տոկոս, առևտրի շրջանառությունը նվազել է 12.4 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառության ծավալները 2020-ի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 10.2 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2.4 տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 15.9 տոկոսով, մինչդեռ հունվարհունիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.7 տոկոսով։ Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ ցուցանիշներ են սրանք:

Աշխատավարձի և գնաճի ցուցանիշները համահունչ են ստեղծված իրավիճակին։ Իհարկե, գործատուների մեծ մասը՝ բախվելով մեծ բարդությունների, իրենց բիզնեսը փոխադրել են կա՛մ օնլայն ռեժիմի, կա՛մ սահմանափակել, կա՛մ ընդհանրապես դադարեցրել են գործունեությունը։ Շատ դեպքերում աշխատավարձային հոդվածների տակ երևում են այն գումարները, որ տրամադրվել են պետության կողմից՝ որպես փոխհատուցումներ։ Իսկ ընդհանուր առմամբ՝ միջին աշխատավարձի համադրելի է ցածր գնաճային ֆոնին, որը վերստին մակրոտնտեսական թույլ պահանջարկի արդյունք է։ Ինչ վերաբերում է առավել մեծ հարված ստացած տնտեսության ճյուղերին, ապա դա հատկապես վերաբերում է շինարարության և ծառայությունների ոլորտին։ Դա բնական է։ Հատկապես ծառայությունների ոլորտի անկումն ուղղակի հետևանք է շարունակաբար երկարաձգվող կարանտինային սահմանափակումների և նրանց հարուցած բացասական սպասումների։ Նույնը վերաբերում է առևտրի ու հատկապես արտաքին առևտրաշրջանառության ոլորտի բացասական զարգացումներին։ Ներմուծման ու արտահանման շուկաների կոշտ սահմանափակումներն ու լոգիստիկ արգելքները ոչ մի լավ բանի չէին բերի։ Իհարկե, գյուղատնտեսությունը բացառություն է՝ հաշվի առնելով սեզոնային գործոնը ու ՀՆԱ-ի աճի մեջ այդ ոլորտի հարաբերականորեն մեծ մասնաբաժինը։

Այս համատեքստում հատկանշական է, որ 2020 հունվարհունիսին Հայաստանից արտահանվել է 1.1 միլիարդ դոլարի ապրանք, որը 2019 նույն կիսամյակի համեմատ պակաս է 6.5%-ով, մինչդեռ նույն ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 2 միլիարդ դոլարի ապրանք, որը 2019-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 12.9%-ով։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանն ավելի շատ ներմուծող, քան արտահանող երկիր է, ապա կոնկրետ ներմուծման-արտահանման տվյալների այս տարբերությունը սպասելի՞ էր: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր