Դեպի վեր

Հույսը պետք է դնել մեր ուժերի, աննկուն կամքի վրա. Նարինե Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ-ի նոր հանձնախմբի մասին

armenpress.am10/18/2020, 12:00
  • Email
  • Facebook
  • Twitter

Հույսը պետք է դնել մեր ուժերի, աննկուն կամքի վրա. Նարինե Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ-ի նոր հանձնախմբի մասին

Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների ընթացքում մշակութային կառույցներին պատճառված վնասներն ուսումնասիրելու, գնահատելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանձնախումբ է ձևավորել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ասաց, որ հանձնախմբում ընդգրկված են հնագետներ, ԻԿՕՄ Հայաստանի անդամներ, մասնագետներ Արցախից:

«Հանձնախումբն անդրադառնալու է ոչ միայն Արցախում վնասված մշակութային արժեքներին, այլև Հայաստանի սահմանամերձ գոտիներին, որոնց մշակութային կոթողները ևս ապահովագրված չեն ոտնձգություններից: Արդեն սկսել ենք աշխատել: Թող ամեն ինչ հանդարտվի, և կարող ենք ներկայացնել այն, ինչ արել ենք»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանն Արցախում թիրախավորել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, Խաչատուրյանն ասաց, որ անմիջապես գրություններ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Հուշարձանների համաշխարհային հիմնադրամին, Համաշխարհային ժառանգության հիմնադրամին, Հնագետների եվրոպական ասոցիացիային, Թանգարանների միջազգային խորհրդին, ԻԿՕՄՕՍ-ին և մի շարք այլ միջազգային կառույցների:

Նրա խոսքով՝ որոշ կառույցներ արձագանքել են և դատապարտող հաղորդագրություններ տարածել: «Մենք գալիս ենք մի եզրակացության, որ մենք և միայն մենք մեր ուժերը, մեր կամքը պետք է բանեցնենք ամեն հարցում»,- շեշտեց Նարինե Խաչատուրյանն ու նշեց, որ առաջին դեպքը չէ, երբ պատերազմի պատճառով մշակութային արժեքներ են կործանվում, և դրա վառ օրինակը Մերձավոր Արևելքն է:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն, որի հետևանքով վիրավորում են ստացել 3 ռուս լրագրող:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 489 495.5
EUR 577 589
RUR 6.39 6.59
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր