Անիմաստ եմ գտնում հանրության վստահությունը գրեթե իսպառ կորցրած սուբյեկտի ցանկացած անհավասարակշիռ խոսքին արձագանքելը, չեմ էլ լսում, պարզապես ակամա իրազեկվում եմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
«Անիմաստ եմ համարում ընդգծել նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հավաքական անասելի բարձր որակը և ներուժը, բավարարվեմ միայն նկատելով, որ միջազգային մրցույթներում մեր շրջանավարտները տարածաշրջանում լավագույնն են (ոմանց տխրեցնեմ՝ հաղթել ենք նաև թուրքերին), իսկ միջազգային չափանիշներով առաջատարների շարքերում են։ Մեր հանրությանն ուղղակի տեղեկացնեմ, որ ֆակուլտետում խորապես հարգվում է յուրաքանչյուրի տեսակետն ու սկզբունքները, իսկ որոշումները, ի տարբերություն Կառավարո...
Կարդալ ամբողջովին
