Իտալական Demaclenko ընկերությունը դատի է տալու Վրաստանի կառավարությանը և երկրի ձմեռային հանգստավայրերը կառավարող MTI պետական ընկերությանը։ Այս մասին գրում է Jnews-ը։
«Demaclenko»-ն Վրաստանի ղեկավարությանը մեղադրում է կոռուպցիոն գործարքների և կոպիտ խախտումների մեջ Բակուրիանիում 2023 թվականի ազատ ոճի և սնոուբորդի աշխարհի առաջնության համար արհեստական ձնամաքրման համակարգի կառուցման տենդերի անցկացման ժամանակ։ Իտալական ընկերության առաջարկը մերժվել է՝ նախագիծը 90,5 մլն լարիով վստահելով «TechnoAlpin» ընկերությանը։
Բանն այն է, որ տենդերի ժամանակ «Demaclenco»-ն պատրաստակամություն է հայտնել վրացական լեռնադահուկային հանգստավայրում աշխատանքներն իրականացնել 92 մլն լարիով, իսկ «TechnoAlpin»-ը՝ 137,9 մլն լարիով։
«Պետական գնումների գործընթացում կոպտորեն խախտվել են ինչպես Վրաստանի քաղաքացիների (հարկատուների), այնպես էլ աշխարհահռչակ իտալական ընկերության իրավունքները, որոնք մի քանի հաջողված նախագծեր են իրականացրել Վրաստանում»,- հայնտում են «Demaclenko»-ից։
Ըստ իտալական ընկերության իրավաբանների, իրենց գործունեության և «բարձր հանրային շահի» պատճառով վրացական իշխանությունները ստիպված են եղել հետագայում նվազեցնել գնման արժեքը մոտ 47 մլն լարիով, սակայն նույնիսկ դրանից հետո «Demaclenko-ի առաջարկը շատ ավելի էժան էր լինում պետական բյուջեի համար»:
Փաստաբանները կաս...
Կարդալ ամբողջովին